
Ափդայքին իրական փառք բերեց “Ճագար վազիր” վեպը (1960), որը պատմում էր քսաներորդ դարի հիսունականների վերջերի ամերիկյան իրականության մասին: Այդ ժամանակներում Ամերիկան դեռևս մի պետություն էր, որը դեռ չէր տեսել ոչ մասսայական ձևավորված հասարակություն, ոչ ընդվզող երիտասարդություն, ոչ սեքսուալ հեղափոխություններ:
Վեպի հերոսը միջին վիճակագրական ամերիկացի քսանվեցամյա Հարրի Էնգսթրոմն էր' “Ճագար” մականունով, որ խոհանոցային իրերի գովազդի մասնագետ էր: Մի ժամանակ նա եղել է հայտնի մարզիկ, դպրոցական բասկետբոլի “աստղ”, իսկ հիմա այդ ամենն արդեն մոռացված են ու նա իրեն զգում է “ժանգոտված մետաղակտորի” նման: Ճագարը ամերիկյան իրականության մեջ բավականին բնորոշ կերպար էր, որը մարմնավորում էր անցյալ քսաներորդ դարի հիսունականների “վախվորած” սերնդին, որը և դարձավ գրողի գրական նվաճումն ու նորարարությունը: Ընտանիքի հայր Ճագարը դժգոհ է իր կյանքից ու կենցաղից և ժամանակ առ ժամանակ դիմում է փախուստի:
Սեփական արարքների աննպատակայնությունը բնորոշ են Էնգսթորմի համար: Նրա միակ նպատակն էր հասնել Մեքսիկական ծոցի տաք ջրերին, իսկ այնտեղ արդեն ոնց ստացվի: Միայն վերադարձին նրա գլխում ձևավորվում է քիչ թե շատ հիմնավոր բացատրություն այդ փախոսւտների հանդեպ ունեցած հակումի մասով: Անցյալի ողջ չափուձևված կյանքն ու կենցաղը նրա համար ներկայանում է որպես պարզ հանրագումարը պարզունակ բնազդների, կամ նախշ, որ արված է խազագծով մակերեսային կերպով, առանց գոյության խորքերի: Ճագարի վազքը նման է սկյուռի անվավազքի, երբ արդեն նույնիսկ հույս չկա վերջինիս սահմաններից դուրս գալու, սահմաններ ու արգելապատնեշներ, որոնք դրված են իրական պարագաների բերումով: Վերջում հերոսի ընդվզումն ավարտվում է հետ' դեպի ընտանիք վերադարձով, որով ցույց է տրվում երազանքների պատրանքայնութունն ու անիրականությունը:
Ճագարի պատմությունը շարունակվում է “Ապաքինված Ճագարը” (1971) և “Հարստացած ճագարը” (1981) վեպերը: Արդեն եռերգության վերջում ճագարը ժառանգություն է ստանում աներոջ հարստությունը և վերածվում գործարար վերնախավի մի մասնիկի' կայուն դիրք գրավելով հասարակության մեջ:
Նարեկ Գաբրիելյան