-մաս տասնմեկերորդ-

 

Բավական հետաքրքրական է “Նախաճաշ չեմպիոնների համար, կամ մնաս բարով սև երկուշաբթի” (1975) վեպը որտեղ երկու հերոսներ են: Նրանցից առաջինն արդեն ընթերցողին ծանոթ գիտական արձակի ներկայացուցիչ Քիլգոր Թրաուտն է, մյուսը' ավտոմեքենաների վաճառքով զբաղվող գործակալության սեփականատեր Դուեյն Հուվերը: Ընթերցողը կարող էր մտածել, որ նման շքեղ վերնագիր ունեցող գիրքը կպատմի հերոսականության, հերոսական կերպարների կամ չեմպիոնների մասին:

 

Սակայն հեղինակը թույլ չի տալիս նման պատրանքների երկարատև կենսագործունեությունը և հենց ինքն էլ գրում է, որ այդ վենագիրը վերցրել է “Ջեներալ միլզ” ընկերության մի սննդային արտադրատեսակի անվանումից ու թաքնված սարկազմով նշում, որ գիքի տիտղոսանունը կապ չունի որևէ կարպ այդ ընկերության հետ ու չի ծառայում “Ջեներալ միլզ”-ի համար որպես գովազդ ու ոչ էլ հակագովազդ է այդ ընկերության հիանալի արտադրանքի համար: Սարկաստիկ հատվածներն այստեղ հաջորդում են իրար' այլ բովանդակության նյութի հետ միախառն: Հենց յադ վոննեգուտյան սարկաստիկ նետերն էլ արժևորում են այս վեպը:

 

Սարկազմի հիմնական թիրախը իր իսկ հայենիքում իրերի դրությունն է: Արձակագիրն օրինակ գրում է. “Մոլորակի այն հատվածում, որտեղ ապրում է Դուեյնը, ցանկացած մեկը կարող է ընդհատակյա կրպակում գնել ատրճանակ: Պետք է արդյոք ապացուցել, որ խոսքն ԱՄՆ-ի մասին է”:

 


Նեյտրոնային ռումբի պայթյունը, որը վերացնում է ամերիկյան հարյուր հազարանոց քաղաքը, ներկայացված է “առանց փոքր ինչ շեղման” վեպում, (1982): այստեղ հեղինակի բողոքն ընդդեմ հասարակության այն անդամների է, ովքեր կողմնակից էին այդքան «մաքուր» զենքի կիրառմանը, որը վերացնում է այն ամենն ինչ կենդանի է, սակայն անվնաս է թողնում շենքերը տները մեքենաները:

 


Կուրտ Վուննեգուտին անընդհատ անհանգստացնում է այն փաստը, որ քաղաքակրթությունը զարգանում է միակողմանի տեսքով, որտեղ բարոյական թեմաները ակնհայտորեն հետ են մնում կուտակված գիտելիքներից: Այս խնդիրները նա արծարծել է «Հալլապագոս» վեպում (1985):

 

 

Նարեկ Գաբրիելյան