
Ամերիկյան գրականության կենդանի դասկաններից Ջոն Ափդայքը (ծնվ. 1932), պատկանում է ամերիկյան հետպատեազմական այն գրողների շարքին, ովքեր ասպարեզ իջան բանասիրական փայլուն կրթությամբ ու համալսարանական վկայագրերով: Ափդայքը հայտնի է ինչպես արձակում, այնպես էլ պոեզիայի ժանրում, էսսեագրության ու դրամատուրգիայի ժանրերում: Իր ստեղծագործություններում Ափդայքը քննության է առնում քաջածանոթ միջին դասի մտավորականության կյանքն ու կենցաղը:
“Տոնավաճառ ծերոնցում” վեպը կարելի է համարել Ափդայքի առաջին խոշորամասշտաբ գործն է (1959): Վեպում գործողությունները ծավալվում են մի ծերանոցում, որի բնակիչները ապստամբել էին իրենց տնօրինության դեմ, հատկապես տնօրենի, ով տարվել էր ինչ որ սոցիոլագիական ուսումնասիրություններով: Սակայն այստեղ ծենանոցը մի ամբողջ աշխարհ է ու ամենևին էլկ դիքքենսյան անհոգի ու անսիրտ ծերանոցային պատկերացումների շրջանակում չի: Այն մի իսկական պալատ է իր պարտեզներով, ծառուղիներով, ջրավազաններով:
Այստեղ հատկապես հետաքրքրական է իննսունամյա կրոնավոր Ջոն Հուքի կերպարը, ով ի շնորհիվ իր բարձր ոգեկանության որ բարոյական արժեքների, արժանանում է հարգանքի ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շրջանում: Վեպի պրոբլեմատիկան երևում է Հուքի' թեիզմի ու հավատքի տարբերությունների շուրջ արված դատողություններից:
Ի ծնե կույր Էլիզաբթե Հեյնեմանը հարցնում է ծերանոցի կառավարչին, թե երբ ինքը հայտնի Ասծո Արքայության մեջ, իր աչքերը կտեսնեն ու սկսվում է հավատքի ու կրոնական ապրումի ու թեիզմի մի ողջ փիլիսոփայություն: Խորը զգացմունքայնությունը, չասված բառերի ու չարտահայտված մտքերի մեղմ երաժշտության սիմֆոնիան կազմում են էմոցիոնալ ֆոնն ու արժեքը Ափդայքի առաջին այս ծավալուն վեպի:
Նարեկ Գաբրիելյան