
-մաս իններորդ-
Առ այսօր չեն դադարում բանավեճերը ամերիկյան գրաքաննադատական միջավայրում' Կուրտ Վոնեգուտի ծնվել է 1922 թ.,ստեղծագործությունների ժանրի ու բնույթի շուրջ: Որ ժանրին են պատկանում նրա ստեղծագործությունները գիտական ֆանտաստիկայի, “սև հումորի”, նեոավանգարդիզմի թե սատիրայի:
Ինքը' գրողն հավաստիացնում էր, որ իր գրքերն աճել են Արիստոփանեսի, Ռաբլեի, Սվիֆթի ու հայրենակից գրող Մարկ Տվենի գրական ավանդույներից: Իր ստեղծագործական պաթոսով վերջինս մոտ էր ԱՄՆ այն գրողներին, ովքեր ասպարեզ իջան Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտից հետո, և ովքեր զգում էին միայնությունը, արտաքնապես բարեկեցիկ մարդու գոյության ներքին ողբերգականությունը տեխնոկրատ հասարակության մեջ:
Ստեղծագործությունների ոճը որոշ գրաքաննադատներ սահմանում են որպես հեռագրա-շիզոֆրենիստական: Ֆանտաստիկան, գրոտեսքը, բուռլեսկը, էքսցենտրիադան ու սուր սյուժետայնությունը միասին են ներկայանում: Ծաղրանքը քամահրանքն ու սատիրիկան վեպի էջերում շատ նուրբ ձևով միահյուսված գոյատևում են:
«Մեխանիկական դաշնամուր» կամ «Ուտոպիա թիվ տասնչորս» (1952)ֆանտաստիկ վեպում պատկերվում է ապագայի հասարակությունը, որը կառավարվում է վիթխարի համակարգչի միջոցով' գիտնական վերնախավի ներկայացուցիչների կողմից:
Հետաքրքրականն այն է, որ այն հատվածներում, որտեղ պատմվում է, թե ինչպես շարքային ամերիկացիները կործանում են այդ մեքենաներն ու սարքավորումները, կարելի է որոշակի ցնծության ու ուրախության երնգներ տեսնել: Սակայն աստիճանաբար ասպարեզ է իջնում հեղինակային կարեկցանքն ու հիացմունքը փայլուն կերպով մտածված ու հիանալիորեն պատրաստված մեքենաների ու սարքավորումների հանդեպ:
Վեպի գլխավոր հերոսը Փոլ Պրոթեուսն է, ով երբեմն երբեմն կարեկցում կամ ապրումակցում է հակամեքենայականներին, սակայն և հպարտությամբ ընդունում է «լավագույն ճարտարագետի» տիտղոսն ու նույնիսկ փորձում է հիմնադրել «ժամանակակից լուդդիտների» կազմակերպություն, ովքեր տարվում են մեքենայականության դեմ պայքարով:
Նարեկ Գաբրիելյան