-մաս երրորդ-
Քսաներորդ դարի 50-70-ական թթ ամերիկյան գրականության վրա մեծ ազդեցություն ունեցավ էութենաբանական (գոյաբանական կամ էքզիստենցիալիստական) փիլիսոփայությունը: Մարդու օտարացման խնդիրը դրվեց այսպես կոչված “կոտրվածների” գաղափարախոսության ու գեղագիտության հիմքում: 50-ական թթ. Սան Ֆրանցիսկոյում ձևավորվեց երիտասարդ մտավորականության մի խումբ, որն ինքն իրեն անվանեց “կոտրված սերունդ” կամ պարզապես' “կոտրվածներ”:
Վերջիններս չափազանց զգայուն սկսեցին վերաբերվել այնպիսի երևույթների, ինչպիսիք են հետպատերազմական դեպսրեսիան, “Սառը պատերազմը”, միջուկային աղետի վտանգը: “Կոտրվածները” փաստում էին մարդկային անհատի օտարացվածությունը իր իսկ ժամանակակից հասարակությունից, որը բնականաբար արտահայտվում էր բողոքի միջոցով: Երիտասարդական այդ շարժման ներկայացուցիչները զգացնել էին տալիս, որ իրենց ժամանակակից ամերիկացիներն ապրում էին քաղաքակրթության ավերակներում:
Պայքարը վերնախավի դեմ նրանց համար դարձավ միջանձնային հարաբերությունների յուրօրինակ ձև, որը և նրանց գաղափարախոսական իմաստով հարազատացրեց էութենաբանական փիլիսոփայության գաղափարախոսներ Սարթըրի ու Քամյուի հետ:
“Կոտրվածների” դպրոցի ամենանշանավոր ներկայացուցիչը Ջեյք Քերուակն էր
(1922-1969):
Նարեկ Գաբրիելյան