Այսօր Արևմտյան մի շարք երկրներ արդեն սկսում են քննադատել Ուկրաինայի նոր իշխանություններին: Ինչպես հիշում եք օրերս Գերագույն ռադան չեղյալ հայտարարեց տարածաշրջանային լեզուների մասին օրենքը, որն ընդունվել էր դեռ 2012թ-ին: Այս օրենքով նախատեսվում էր շրջանային լեզվի կարգավիճակ շնորհել այն լեզվին, որով որ խոսում է տվյալ մարզում կամ շրջանում բնակավող բնակչության առնվազն 10%-ը: Իսկ մենք գիտենք, որ առնվազն պաշտոնապես Ուկրաինայի բնակչության ¼-ը բաղկացած է օտարազգիներից, իսկ եղած ուկրաինացիների ոչ բոլորի առաջին լեզուն է ուկրաիներենը, իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ առկա են շրջաններ, որտեղ մեծամասնություն են կազմում ոչ ուկրաինացիներ այլև միանգամայն ուրիշ լեզմաշակութային արժեքներ կրող խմբեր, ապա պարզ է դառնում, որ այսօր ձագած լարվածությունը մի շարք շրջաններում միանգամայն բնական է և արդարացված: Այսպսիսով առաջինը Ուկրաինայի հարևաններից այս թեմային են անդրադարձել Լեհաստանն ու Հունգարիան:

 

 

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ իր կարծիքով Գերագույն ռադան կոպտագույն սխալ է թույլ տվել' չեղյալ հայտարարելով այդ օրեքը: Վերջինիս խոսքերով Ուկրաինան պետք է փոխարենը ուղերձ հղի ազգային փոքրամասնություններին, որ իրենք նոր Ուկրաինայի մաս են կազմելու, ինչպես նաև հավելել է, որ Ուկրաինան Եվրոպայի խորհրդի անդամ է և պետք է հարգի և ընդունի խորհդրում ընդունված նորմերը կապված ազգային փոքրամասնությունների հետ: Մինչդեռ Հունգարիայի արձագանքը մի քիչ ավելի կոպիտ է հնչել և նույնիսկ նմանվել սպառնալիքի: Այդ երկրի արտաքին գործերի նախարարություն են կանչել Ուկրաինայի դեսպանին և հայտնել, որ իրենց կառավարությունը ոչ մի կերպ չի ընկալում և չի ընդունում տվյալ օրենքի կասեցումը Ուկրաինայի նոր իշխանությունների կողմից և ավելացրել են, որ նման քայլերը կարող են կասկածի տակ դնել Ուկրաինայի նոր իշխանությունների ժողովրդավարական սզբունքներին հավատարիմ լինելը: Ի դեպ նշենք, որ ըստ Ֆրանս պրես գործակալության, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Յանոշ Մարտոնին մոտ ժամանակներս մտադրված է այցելել Ուկրաինայի Զակարպատյան շրջան, որտեղ հիմնականում բնակվում են հունգարներ:

 

 

Տեսեք, Լեհաստանի և Հունգարիայի անհանգստությունը հասկանալի է, որովհետև դա ուղղակիորեն հակասում է նաև հենց իրենց շահերին: Նշեմ, որ Ուկրաինայում ապրում է շուրջ 150.000 հունգարացի և մոտավորապես այդքան էլ լեհ, իսկ որոշ շրջաններում այդ բնակչությունը բնակվում է բավական կոմպակտ: Փաստորեն մենք տեսնում ենք, որ այն երկրները, որոնք շահագրգռվածություն ունեին փոխել Յանուկովիչին և իշխանության բերել այսպես ասած եվրոպամետների, և հետևաբար ինչ-որ չափով էլ պատասխանատու են այսօր տիրող իրավիճակի համար, այժմ կամաց-կամաց սկսում են հասկանալ, որ իշխանությունը ոչ թե «քաղաքակիրք եվրոպամետների» այլև ազգայնականների-ծայրահեղականների ձեռքում է: Ինչպես ասում են փոս փորողը երբեմն ինքն է հայտնվում այդ փոսում. Կարճ ասած ուզում էին ռուսների ազդեցությունն ու ներկայությունը նվազեցնել և ճնշել, իսկ արդյունքում եղավ այնպես որ ճնշվում են նաև մնացած բոլոր ազգությունները, քանի որ ֆաշիստների համար առանձնապես տարբերություն չկա, դու ռուս ես, հունգարացի, թե ամերիկացի:

 

 

Հայկ Թամրազյան