Ուկրաինայում բախումների արդյունքում զոհերի թիվը գնալով աճում է: Վերջին տվյալներով, ըստ առողջապահության նախաարարության, զոհերի թիվը հասել է 75-ի: Այս համատեքստում ԱՄՆ երեք բարձրաստիճան պաշտոնյաներ հայնտում են տարբեր կարծիքներ երկրի ապագայի և կառավարության գործողությունների վերաբերյալ:

 

 

Այսպիսով Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը գտնում է, որ Յանուկովիչը պետք է մնա իշխանության առնվազն մինչև նոր ընտրություններ և փորձի Ուկրաիան տանել դեպի նոր ապագա, մինչդեռ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը քիչ առաջ հեռախոսազրույց է ունեցել Յանուկովիչի հետ և սպառնացել պատժամիջոցներ կիրառել այդ երկրի իշխանությունների հանդեպ և կոչ արել անմիջապես ազատել Կիևը հատուկ ջոկատայիններից: Բայց ամենահետաքրքիր և տարբերվող հայտարարությունը արել է ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերին' ասելով, որ ժամանակն է Յանուկովիչը բանակցի ընդդիմության հետ ձևավորելու համար անցումային կառավարություն:

 

 

Նախ սկսենք նրանից, որ լալվ կլինի, որ ԱՄՆ-ում նման բարձրաստիճան պաշտոնյաներ առնվազն կարողանան համաձայնեցնել իրենց մոտեցումները արտաքին քաղաքական առաջնահերթություններում, այլապես ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ այդ երկիրը նույնպես գտնվում է խուճապի մեջ և չգիտի ինչպես վարվել այս իրավիճակում:

 

 

Հետո շատ ուշագրավ է հենց Քերիի առաջարկը կապված այդ անցումային կառավարության հետ: Անկեղծ ասած երբ այդ արտահայտությունը լում եմ աչքիս առաջ գալիս են Արաբական գարնան արհավիրքները: Մի՞թե պատմությունը կրկնվում է, և Արևուտքը այժմ էլ ցանկանում է պառակտել և անկայունացնել պոստ սովետական այս երկիրը: Հուսով եմ, որ ոչ: Բայց ընթացքը հակառակն է ապացուցում:

 

Հայկ Թամրազյան