Ընդամենը մի քանի ամիս առաջ Մաքսային միության թեման թոփ թեմա էր համարվում Հայաստանի ներքաղաքական կյանքում: Լինում էին տարատեսակ քննարկումներ, տարբեր մակարդակի և հայացքներ կրող քաղաքական, հասարակական գործիչների կողմից, սակայն հարկ է նշել, որ սկզբունքորեն այդ քննարկումներն ուղեկցվում էին ոչ թե փորձագիտական և հասշվարկված գնահատականներով, այլ միմյանց պետական դավաճանության մեջ մեղադրելով: Նրանք, ովքեր ուզում էին, որ Հայաստանը ստորագրեր ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ( Խորը և համապարփակ ազատ առևտրի հետ միասին ) մեղադրում էին իշխանություններին և այդ հայացքները կիսող մարդկանց ստրկամտության, КГБ-ի գործակալներ լինելու, ինչպես նաև մի շարք ուրիշ հանցագործությունների մեջ: Մինչդեռ այն մասն, ովքեր կողմ էր Մաքսային Միությանն անդամակցելուն, մեղադրում էր այսպես կոչված Եվրոպամետներին Հյաստանի արժեհամակարգը փչացնելու (շահարկելով մասնավորապես համասեռամոլների թեման), ինչպես նաև մեր անվտանգությունը (մասնավորապես ֆիզիկական) վտանգելու արկածախնդիր մոտեցումների մեջ: Աբսուրդն այն է, որ ոչ մի կողմ չեր հասկանում, թե կոնկրետ, որոնք են լինելու Հայաստանի շահերը երկու դեպքում էլ, հենց այն պարզ պատճառով, որ բանակցությունները ԵՄ-ի հետ փակ էին և հետևաբար հասու մի քանի բարձրաստիճան դիվանագետի և գործչի, իսկ Մաքսային միությանը վերաբերող բանակցությոններն անգամ չէին էլ սկսվել:
Ինչևէ, մինչ մարդիկ բորբոքված մեղադրում էին միմյանց տարատեսակ մեծագույն մեղքերի մեջ, քննարկում էին իրենց կարծիքով իրական և հնարավոր դրդապատճառները, ժամանակն առաջ է անցնում, և որոշ չափով կրքերն հանդարտվում են, և կարծես բոլորը համակերպվում են ստեղծված իրավիճակին: Վառ ապացույցն այն բանի, որ մարդիկ կարծես համակերպվել են ստեղծված իրավիճակին և որոշել են անցնել առաջ այն է, որ ոչ մի լուրջ քաղաքական կամ գոնե հասարակական գործիչ չանդրադարձավ Վարչապետ Տիգրան Սարգսյանի տարեվերջյան ասուլիսի ընացքում հնչած այն «պարզաբանմանը» թե վերջին հաշվով ինչու Հայաստանն անդամակցեց Մաքսային միությանը, փոխարենը բոլորը միանգամից ֆիքսվեցին դրան հաջորդաց ՀՀ Երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի վրա և սկսեցին ուշի-ուշով հետևել գալիք զարգացումներին, մինչդեռ պարոն Սարգսյանը շատ հետաքրքիր բան էր ասում…
Այսպիսով այդ ասուլիսի ընթացքում ՄՄ-ին միանալու առավելությունների և անհրաժեշտության մասին հնչած հարցին պատասխանելով՝ Վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջ քաշեց մի քանի հետաքրքիր փաստարկ.
1. Հետագա Հայ-ռուսական սոցիալ տնտեսական համագործակցությունը կտուժեր, քանի, որ այդ համագործակցության ծրագրում առկան են ( և բնականաբար հետագայում էլ կլինեին) բազմաթիվ կետեր, որոնց շուրջ ՌԴ-ն այլևս չեր կարող միակողմանիորեն պարտավորություններ ստանձնել, առկա միջազգային պարտավորությունների պատճառով:
2. Պարզ էր դառնում, որ Մաքսային Միությունն ինչքան հզորանար այնքան աելի մեծ պատնեշ էր ստեղծվելու մեր և Ռուսաստանի տնտեսության միջև, իսկ դա լրջագույն խնդիր կլիներ Հայաստանի համար, թե ռազմավարական նշանակության մթերքների ներկրման (Օրինակ գազ, ռազմամթերք, կամ էլ ոչ ավել ոչ պակաաս քան ցորեն), թե մեր արտահանողների համար:
3. Պարզ էր, որ Հայաստանի շահերից էր բխում լուծումներ փնտրել միանալու այդ Միությանը, սակայն քանի որ պարզ էր, որ անդամակցելու ուղին իր հերթին մեր տնտեսւթյանը կարճաժամկետ հեռանկարում կարող էր մեծ վնասներ պատճառել, (մաքսատուրքերի բարձրացում, գնաճի զսպում և այլն) Ռուսաստանը համաձայնվեց ցուցաբերել «օժանդակության» այդ գործընթացում (Ռոսնեֆտ-ի ինչպես նաև մի շարք այլ խոշորագույն ռուսական ընկերությունների կողմից խոստացված, տեսական ներդրումներ մեր երկրում):
Եկեք հիմա միասին փորձենք հասկանալ, թե ըստ էության ինչ է, ըստ Վարչապետի Հայաստանը շահում: Եթե այս ամենը ճիշտ է, ապա իրականությունն ավելի վատն է քան կարելի է և պատկերացնել: Այսպիսով Ռուսաստանը ոչ թե մեզ վրա ճնշում է գործադրել կամ գործադրում, որ մենք անդամակցենք Մաքսային միությանը, այլև մենք այնպիսի կախյալ հանգամանքներում ենք հայտնվել, որ մեզանից անկախ տեղի ունեցող տարածաշրջանային զարգացումների արդյունքում, մենք պարտադրված հայտնվում ենք մի իրավիճակում, երբ ոչ թե մենք ընտրում ենք մի ուղի, որի արդյունքում պետք է հավելյալ տնտեսական օգուտներ քաղենք, այլև մի ուղղություն որի շրջանակներում մենք կպահպանենք այն ինչ ունենք և տեսականորեն կկարողանանք կայուն զարգանալ, մինչդեռ կորցնելով մի բան որի շուրջ բանակցում էինք շուրջ երեք տարի, որը պետք է Հայաստանին հնարավոր այլընտրանքային տնտեսական համագործակցության ուղիներ հարթեր:
Հայկ Թամրազյան