Աշխահում տարբեր ժողովուրդներ իրարից տաբերվում են իրենց քաղաքակրթությամբ, կամ էլ զուտ մշակույթով և ավանդույթներ: Դրանք իրենց հերթին տարբեր հարթություններում, արտացոլվելով մեր առօրյա և պաշտոնական կյանքում, ավելի առարկային են դարձնում մեր և մնացյալ ժողովուրդների տարբերությունները: Հայտնի է, որ այդ ազգային առանձնահատկություններից մեկը և տարբերվելու միջոցներից մեկը նաև կոնկրետ երկրի ազգային բանակի համազգեստն է: Այս կապացությամբ հաճելի է լսել, որ մենք ևս շուտով կունենաք մեր ազգայինը և ի վերջո կտարբերվենք սովետա-ռուսական բանակից՝ ունենալով մեր ազգային խորհրդանշաններով և տարբերանշաններ նոր ամենօրյա և տոնական համազգեստ:

 

 

ՀՀ պաշտպանության նախարարությունը դեռ 2011թ-ին հայտարարել էր ՀՀ ԶՈՒ ազգային խորհրդանշաններով զինվորական համազգեստի և տարբերանշանների դիզայնի առաջարկների մրցույթ: Վերջերս պարզ դարձավ, որ արդեն իսկ ընտրվել է վերջնական տարբերակը և ներկայացվել է ՀՀ նախագահի, Գերագույն գլխավոր հրամանատարի հաստատմանը: Ըստ նորանշանակ ԶՈՒ Թիկունքի պետ գնդապետ Նորայր Յոլչյանի լուրջ ուսումնասիրություն և քննարկումներ են տեղի ունեցել համապատասխան ոլորտների մասնագետների հետ վերջնական տարբերակ ընտրելու համար:

Կարծում եմ անկախ մեր երկրում առկա բազմաթիվ խնդիրներից, ներառյալ բանակում առկա որոշ չլուծված հարցերի, կարելի է անեղծորեն հպարտությամբ և ուրախությամբ նշել, որ շուտով մենք ինչպես աշխարհում շատ զարգացած և չզարգացած պետություններ կունենանք ամբողջովին հայկական բանակի արտաքին տեսք և չենք դիտվի որպես ռուսական ռազմաբազայի մի զորամիավորում: Այսպես եմ ասում, որովհետև մեր ԶՈՒ համազգեստը գրեթե ոչնչով չի տարբերվում ռուսականինից:

Իրոք նվաստացուցիչ է, որ մեր ժողովրդի նման հնագույն ժողովուրդներից մեկը պետք է օրինակ վերցնի, կամ էլ նմանակի մեկ ուրիշ՝ շատ ավելի երիտասարդ ժողովրդին: Մի խոսքով շնորհավոերում եմ մեզ բոլորիս և հույս հայտնում, որ մեր ԶՈՒ-ն կշարունակի զարգանալ և փոխվել ոչ միայն արտաքնապես, այլև խորքային առումով՝ ներքին բարեփոխումների ինտենսիվ կիրառման պայմաններում: Ես վստահ եմ, որ կգա ժամանակ, որ կունենաք այնպիսի բանակ, որն իսկապես սազական կլինի մեր ժողովրդին:

 

 

 

Հայկ Թամրազյան