Նմանատիպ մի բան կարդացել էի մի քանի տարի առաջ: Երկար էի փնտրել և ,ահա, վերջապես գտա)))
***
Մի օր Ուսուցիչն իր Աշակերտի հետ միասին տաճարի շուրջը սերմեր էր ցանում' տաճարը բույսերով շրջապատելու համար: Հանկարծակի ուժեղ քամի է բարձրանում և տանում է սերմերի գրեթե կեսը: Աշակերտը զայրանում է և սկսում է դժգոհել: Ուսուցիչը ասում է նրան. «Մենք արել ենք այն ամենը, ինչ կարող էինք: Ահա, թե ինչն է կարևոր»: Մի քանի օր հետո փոթորիկ է բարձրանում. անձրևը ծածկում է տաճարն ու նրա շուրջբոլորը: Աշակերտը կատաղության մեջ էր. նրա ողջ աշխատանքը կորած էր: Սակայն Ուսուցիչը նորից ասում է. «Մենք արել ենք այն ամենը, ինչ կարող էինք»: Մի քանի օր անց տաճարի շուրջը սկսում են դուրս գալ փոքրիկ ծիլեր: Աշակերտը ուրախությունից թռչկոտում էր, իսկ Ուսուցիչը ասում էր. «Մենք արել ենք այն ամենը, ինչ կարող էինք, և դա է կարևորը»:
Յուրաքանչյուր մարդ պետք է անի այն ամենալավը, ինչին ինքը ընդունակ է, և մյուսների հետ կիսվի այն ամենալավով, ինչն ինքն ունի: Եվ պետք չէ անհանգստանալ արդյունքի համար: Հիշի՛ր, որ նպատակը տալիս է ուղղություն, իսկ կյանքի իմաստը այդ նպատակին տանող ճանապարհով հիանալու մեջ է' կիսվելով այն ամենալավով, ինչը կա քո մեջ և պահպանելով քո ներքին հանգստությունն ու երջանկությունը:
Աղբյուրը' psylife.am