Ես ողջ շաբաթ մտածում էի իննսունինը ակումբ հեքիաթի մասին: Ինչ-որ բան ինձ հաջողվեց տեղավորել իրենց տեղերում, բայց ոչ ամեն ինչ: 
Գալով հանդիպմանը, ես դեռ լավ չէի հասկացել, ինչ էր ինձ հետ կատարվում, դրա համար էլ որոշեցի չշոշափել այդ թեման: 
Մեր ողջ զրույցի ընթացքում ես այդ հարցի շուրջը ուղղակի պտտվում էի: Մենք քննարկեցինք եղանակը, արձակուրդները, մեքենաները, կանանց: 
Երբ սեանսի ավարտին շատ քիչ էր մնացել, ես Խորխեին ասացի իմ զգացողության մասին, ժամանակի կորստի, մեր հանդիպման անօգտակարության մասին: 
- Դեմիա՛ն, հիշիր փայտահատի մասին, ով չէր սրել իր կացինը: Հնարավոր է, նման թեթև, հնարավոր է նաև թեթևամիտ զրույցը ՝ հենց մեր աշխատանքի գործիքը սրելու միջոցն է:
- Այդ տեսանկյունից, ես կարող էի և չգալ:
- Իհարկե, դու կարող էիր և չգալ: Իզուր ես դու մտածում, որ դրանից ոչինչ չէր փոխվի ոչ քեզ համար, ոչ ինձ, բայց դու կարող էիր չգալ: 




- Դու շատ յուրօրինակ մարդ ես
- Այո, իհարկե: Դու նույնպես:
- Համաձայն եմ: Բայց դու էլ ավելի շատ: 
- Պայմանավորվեցինք: Վերադառնանք այն հարցին, արդյո՞ք պետք է դու գայիր: Երբ ես բժշկություն էի սովորում, ես մի դասախոս ունեի մանկաբարձության: Շատ հաճելի մարդ էր, սովորաբար պատախանում էր մեր բոլոր հարցերին դասից հետո մոտ կես ժամ:
- Ասացեք, ո՞րն է ամենալավ հակաբեղմնավորիչ միջոցը, – հարցրեց մի անգամ մի ուսանողուհի:
- Գիտեք, օրիորդ, իդեալական հակաբեղմնավորիչ միջոցը պետք է լինի մատչելի գնով, հեշտ օգտագործելի և լիարժեք հուսալի….- սկսեց պատասխանել դասախոսը: 
- Բայց կա՞ ինչ-որ անխափան միջոց, – հարցրեց գեղեցիկ շիկահերը երրորդ շարքից: 
- Ամենամատչելի, բացարձակ հուսալի և շատ հասարակ միջոցը՝ դա ‹‹սառը ջրի մեթոդն է››: 
- Ի՞նչով է այն ամփոփվում, – հարցրեցին բոլորը խմբով, այդ թվում նաև հարցը տվող աղջիկը:
- Երբ ձեր զուգընկերը ուզում է ձեզ հետ սեքսով զբաղվել, դուք պետք է խմեք փոքր կումերով երկու կամ երեք բաժակ սառը ջուր:
- Դրանից առաջ և հետո՞: 
- Ո՛չ առաջ, ո՛չ հետո,- պատասխանեց իր ուսանողներին դասախոսը: - Դրա փոխարեն….




- Լավագույն միջոցը օգուտ քաղել սեանսից այսպիսի ‹‹անհավաք›› օրերին, Դեմիա՛ն,- դա կարող է լինել կինո գնալը, որ դու շատ սիրում ես, հանդիպել ընկերոջդ կամ քնել մի քանի ժամ: Ինչպես ինձ ասում էր իմ դասախոսը, ոչ առաջ, ոչ հետո…. Այլ ‹‹դրա փոխարեն››: Այն ամենը ինչը օգտակար է քեզ համար, դա հոգեթերապիան է:
- Իհարկե, դրա համար հարկավոր է որոշում կայացնել: Ես կարծում եմ, որ դժվարությունները սկսվում են հենց այն ժամանակ, երբ հարկավոր է ընրություն կատարել: 
Հաստլիկը ինձ նայեց զզվանքով: Եվ ես հասկացա, ինչ է նա պատրաստվում ինձ ասել:
- Ոչ Խորխե: Ես ընդհանրապես նկատի չունեի, որ նախընտրում եմ առհասարակ որոշում չկայացնել, ես չեմ հրաժարվում իմ ազատությունից….- սկսեցի արդարանալ ես:
- Ուղղակի դու չես ուզում դա անել:
- Իհարկե, չեմ ուզում:




- Ինչպես նաև դու վաղուց պետք է իմանայիր, որ մենք՝ մարդկային էակներս, չնայած մեր արտաքին ամբողջականության, ներսից անհամասեռ ենք: Մեր մի կողմը ավելի զարգացած է, քան մյուսները, նրանց մի մասը լուսավոր է, մյուսները՝ մութ, նրանք տարբերվում են իրենց բնական հնարավորություններով: 
- Նման դեպքում, որոշում ընդունել անհնար է, որպես այդպիսին,- առարկեցի ես:
- Բայց դա նույնպես բավական վտանգավոր է,- ասաց Հաստլիկը՝ հարմարվելով հատակին դրված մեծ բարձին: 
Ես վերցրեցի մեկ ուրիշ բարձ և պատրաստվեցի լսել ևս մեկ հեքիաթ:



Հաստլիկը նորից խոսեց.
- Երբ իմ աղջիկը հինգ տարեկան էր, մենք կնոջս հետ հաճախ էինք գնում հեքիաթների ժողովածուներ, որոնք կարդում էինք քնելուց առաջ նրա և իր եղբոր համար: Այդ մանկական գրքերից մեկում, մենք կարդացինք հեքիաթ՝ ‹‹Կենտավրոս›› անունով: Ես կպատմեմ այն քեզ, քանի որ հիմա մտածում եմ, որ այն գրված է հատուկ քեզ համար:
Կար-չկար մի կենտավրոս, ինչպես բոլոր կենտավրոսները՝ կեսը մարդ, կեսը ձի: Մի անգամ զբոսնելով լուսնի տակ, նա սով զգաց:
‹‹Ի՞նչ ուտեմ,- մտածեց նա:- Համբուրգե՞ր, թե մի պարկ առվույտ: Մի պարկ առվո՞ւյտ, թե համբուրգեր››:
Եվ այդպես էլ չկողմնորոշվելով իր ցանկությունների մեջ, մնաց սոված:
Եկավ գիշեր և կենտավրոսը ուզեց քնել:
‹‹Որտե՞ղ ես գիշերեմ, - մտածեց նա: - Մարագո՞ւմ, թե հյուրասենյակում: Հյուրասենյակո՞ւմ, թե մարագում››: 
Եվ այդպես էլ ոչ մի որոշում չկայացնելով, նա մնաց անքուն: 
Արդյունքում, որքանով որ կենտավրոսը ոչ ուտում էր, ոչ քնում, նա հիվանդացավ:
‹‹Ո՞ւմ ես կանչեմ, – մտածեց նա: - Բժշկի՞ն, թե անասնապահին: Անասնաբույժի՞ն, թե բժշկին››:




Հիվանդ կենտավրոսը այդպես էլ չկարողացավ որոշում կայացնել և մահացավ: 
Քաղաքի բնակիչները շրջապատեցին նրա անշունչ մարմինը, և նրանք խղճացին նրան:
- Պետք է նրան թաղել,- ասացին նրանք: - Բայց որտե՞ղ: Քաղաքային գերեզմանոցո՞ւմ, թե մաքուր դաշտում: Դաշտո՞ւմ, թե գերեզմանոցում:
Բայց, այդպես էլ չորոշելով, նրանք կանչեցին այդ գրքի հեղինակին, որը ի վիճակի չլինելոլ այդ որոշումը կայացնել նրանց փոխարեն, վերցրեց և վերակենդանացրեց կենտավրոսին: 
Ահա և հեքիաթին վերջ….. Իսկ ավարտը այդպես էլ ոչ ոք չիմացավ:

Խորխե Բուկայից

Էդվարդ Մունկ "Տղամարդկանց լոգանք"




Միհրդատ Ռոստոմի Մադաթյան