1. Եթե ինքներդ ձեր տեղը չթողնեք, այն ոչ ոք չի զբաղեցնի: Շառլ Ազնավուր

2. Հազար անգամ թուքումուր
Բայց մեկ անգամ օրինակ տուր: Խ. Աբովյան

3. Անհանգստությունը անբավարարվածություն է, իսկ անբավարարվածությունը առաջընթացի առաջնագույն պայմանն է: Թոմաս Էդիսոն

4. Ամեն մեկի կյանքում պետք է մի փոքր անձրևային եղանակ լինի, որպեսզի հետո լավ փայլատակի արևը: Գ. Մահարի

5. Շատ լուսավոր չպետք է լինել, կդարձնեն լուսամփոփ: Ա. Շիրակացի

6. Ես չգիտեմ գերազացության այլ հատկանիշներ, բացի բարությունից: Բեթհովեն

7. Իր աշխատանքով մարդ պետք է արդարացնի այն շնորհը, որ ստացել է բնությունից։ Մ Սարյան

8. Տգիտությունը մայրն է չարության, նախանձի, ագահության և բոլոր մյուս ստոր ու գռեհիկ արատների, ինչպես նաև մեղքերի: Գ. Գալիլեյ

9. Մոր սիրտն անդունդ է, որի խորքում միշտ ներում կգտնվի։ Բալզակ

10. Սերը ծնողների հանդեպ' բոլոր առաքինությունների մայրն է: Ցիցերոն

11. Ամեն մարդ էլ սխալվում է, բայց միայն հիմարն է պնդում իր սխալը: Ցիցերոն

12. Եթե մարդուն անընդհատ ասեն, թե նա "խոզ է", ապա նա, ի վերջո, իրոք կխռնչա: Մ. Գորկի

13. Խուսափե՛ք այն մարդկանցից, ովքեր ձգտում են գցել ձեր հավատը ձեր նկատմամբ: Բնավորության այդ գիծը յուրահատուկ է մանր մարդկանց: Մեծ մարդը, ընդհակառակը, ձեզ ներշնչում է, որ դուք նույնպես կարող եք դառնալ մեծ: Մարկ Տվեն

14. Մարդու մասին չի կարելի դատել առաջին հայացքից. արժանիքները սովորաբար պատված են համեստության քողով, թերությունները քողարկված են կեղծավորության դիմակով: Ժ. Լաբրյուեր

15. Պետք է կարողանալ կոպիտ դառնալ' պահպանելով սեփական քնքշությունը: Է. Չե Գևարա

16. Անհնար է նվաստացնել մարդուն' չնվաստանալով նրա հետ միասին: Բ. Վաշինգտոն

17. Հափշտակել ուրիշի հաճույքը, հետամուտ լինելով քոնին, արդարացի չէ: Թոմաս Մոր

18. Ոչ ոք չի կարող դատել ուրիշների մասին, քանի դեռ չի սովորել դատել ինքն իր մասին: Յ. Գյոթե

19. Մարդուն տվեք այն ամենը, ինչ նա ցանկանում է և հենց այդ նույն վայրկյանին նա կզգա, որ այդ ամենը ամենը չէ: Կանտ

20. Երբ արդարությունը վերանում է, չի մնում կյանքին իմաստ հաղորդող և ոչ մի բան: Կանտ

21. Հիանալին դա մի այնպիսի բան է, որը պատկանում է միայն ճաշակին: Կանտ

22. Պարապ կյանքը մաքուր լինել չի կարող: Մանավանդ այն ժամանակ, երբ քեզ համար ուրիշն է աշխատում: Ա. Պ. Չեխով

23. Ով չի սիրում իր երկիրը, ոչինչ սիրել չի կարող:
Ջ. Բայրոն

24. Մենք հաճախ ներողամիտ ենք վերաբերում նրանց, ովքեր բեռ են մեզ վրա, բայց մենք երբեք ներողամիտ չենք լինում նրանց նկատմամբ, ովքեր նեղվում են մեզանից: Ֆ. Լարոշֆուկո

25. Նա, ով լողում է առանց ուղղությունը փոխելու, ամենայն հավանականությամբ կվերադառնա նորից այնտեղ, որտեղից սկսել էր: Ճապոնական ասացվածք