Լցված սիրտը չի կարող կշռադատել բառերը։
Վրդովվելու ընդունակությունը յուրաքանչյուր ազնիվ մարդու զինավառության կարևորագույն մասն է։
Սրտի հանգստության համար լավագույն միջոցը մտքի աշխատանքն է։
Մենք չգիտենք այն կրքերի լեզուն, որոնցով չենք ապրում։
Միայն խանդավառ հոգիներն են կարողանում պայքարել ու հաղթել։ Բոլոր մեծ ջանքերը, բոլոր վեհ գործերը պատկանում են նրանց։ Սառը դատողությունը ոչ մի գեղեցիկ բան երբեք չի կատարել։
Նրանք, ովքեր սիրում են' կամ ոչինչ չեն կասկածում, կամ էլ կասկածում են ամեն ինչ։
Սիրահարվածները նման են լուսնոտներին, նրանք տեսնում են ոչ միայն աչքերով, այլև ամբողջ մարմնով։
Ե’վ սիրել, և’ իմաստուն լինել' անհնարին է։
Սիրո համար բաժանումը նույնն է, ինչ կրակի համար' քամին, թույլը մարում է, ուժեղը' բորբոքում։
Ով գրում է սիրո մասին վսեմ և մաքուր, արյան մեջ նա հուզումներ չի հարուցում։
Սիրո սափորից մի քանի ումպով բնությունը հատուցում է դժվարին կյանքի բոլոր չարչարանքները։
Սիրել' նշանակում է դադարել համեմատել։
Սերը հաճախ խլում է բանականությունը նրանից, ով ունի, և տալիս է նրան, ով չունի։
Պետք է լինել մի քիչ նման' միմյանց հասկանալու համար, բայց պետք է լինել մի քիչ տարբեր' միմյանց սիրելու համար։
Եթե ճչում է հպարտությունը, նշանակում է սերը լռում է։
Սիրո մեջ ինքնասիրությունը նման է անձնական շահախնդրությանը ընկերության մեջ։
Այն մարդը, ում զգացմունքները մի քիչ մաշվել են, ավելի շատ ձգտում է դուր գալ, քան սիրել։
Աշխարհում չկա ավելի քաղցր երաժշտություն, քան սիրելիի ձայնը։
Սիրել' նշանակում է ապրել սրտով։
Սիրող մարդու զայրույթը կարճատև է։
Սերը նման է պատերազմի' այն հեշտ է ծագում, բայց շատ դժվար է նրան կանգնեցնել։
Սիրո առաջին նախանշաններից են տղամարդու մոտ'երկչոտությունը,իսկ կնոջ մոտ'քաջությունը:
Ես նրան այնքան եմ սիրում,որ եթե նա որոշեր գնդակահարեր ամբողջ աշխարհին,ապա ես նրա կողքին կկանգնեի և լուռ կտայի փամփուշտները :
Սերը երևակայության հաղթանակն է բանականության հանդեպ :
Սերը կույր է,սակայն ամուսնությունը հիանալի ակնաբույժ է :
Սիրո տառապանքը չի կարելի հաղթահարել փիլիսոփայության միջոցով,այլ միայն ուրիշ կնոջ օգնությամբ :
Տղամարդը միշտ ցանկանում է լինել կնոջ առաջին սերը,իսկ կինը երազում է լինել տղամարդու վերջին սիրավեպը :
Սերը միակ կիրքն է,որ չի ճանաչում ոչ անցյալ,ոչ ապագա :
Փախիր,եթե ցանկանում ես ,որ քեզ սիրեն :
Երբ գալիս է սերը,ամեն ոք պոետ է դառնում :
Սիրում են լոկ մեկ անգամ'ամենաառաջին անգամ :
Սիրիր դիմացինիդ,ինչպես ինքդ քեզ :
Սիրահարվածները խենթ են :
Սերը աթարին էլ է կպնում: