Ու Կոմիտասը լռեց....
1921 թվականն էր:
Նկարիչ Փանոս Թերլեմեզյանն այցելում է հիվանդ Կոմիտասին:
Զրույցի ընթացքում նկարչի այն հարցին, թե որ երաժշտությունն է լավը, հայկակա՞նը, թե՞ եվրոպականը, Կոմիտասը բարկացած պատասխանում է.
-Եղբայր, դուն ուզում ես ծիրանից դեղձի համ առնել. նա իր տեղն ունի, մյուսը' իր:
Կյանքի ու մահվան մասին խոսելիս Կոմիտասն ասում է, որ մահ գոյություն չունի: Այո, հանճարեղ միտք, բայց տարաբախտ Կոմիտասը նույն այդ պահին ցույց տալով իր սենյակը' ասում է.
-Բայց սա, գերեզման չէ, ապա ի՞նչ է:
Այդ օրը նա առաջին անգամ իր կյանքում մերժեց երգել:
-Չէ, հիմա ես ինձ համար եմ երգում և այն էլ շատ կամաց:
Ու լռեց Կոմիտասը: