Միացյալ նահանգների պրեզիդենտ Կալվին Կուլիջը մի անգամ մի խումբ բարեկամների ընթրիքի էր հրավիրել Սպիտակ տուն: Անհանգստանալով, որ հանկարծ որևէ վրիպում թույլ չտան սեղանի շուրջը, հյուրերը որոշեցին ամեն ինչում ընդօրինակել Կուլիջին: Նրանց ստրատեգիան արդարացնում էր իրեն այնքան ժամանակ, մինչև սուրճ մատուցեցին: Պրեզիդենտը սուրճը լցրեց ափսեի մեջ: Հյուրերը նույն բանն արեցին: Կուլիջն ափսեի մեջ շաքար ու սերուցք ավելացրեց: Հյուրերը կրկնեցին նույն բանը: Այնուհետև Կուլիջն ափսեն դրեց հատակին' իր կատվի առջև:
/Էրիկ Օլսոն/

Ապրելու Արվեստը, գիրք 8
Հրաչյա Ամիրյան