Ավելի լավ է աղքատ լինել գրպանով, քան հոգով ստրուկ լինել...

***
Ժողովուրդը արտաքին թշնամու դեմ կարող է մեկ բռունցք դառնալ՝ նրա դեմ հանելով բոլոր զենքերը: Այդպես են ծնվել բոլոր մեծ հաղթանակները: Բայց արտաքին թշնամուց ավելի զորեղ կա մեկ այլ թշնամի՝ ներքին թշնամին: Այս թշնամու առավելությունը մեկն է՝ իր դեմ չեն կարող համախմբել...

***
Առաջին սերը երբեք չի կորում անհետ, այլ մնում է փակված մեր սրտի մի անկյունում, ու հաջորդ բոլոր սերերը իր հետ համեմատում...

***
Մենք չափից ավելին ենք մտածում այն մարդկանց մասին, ովքեր մեր մասին չեն մտածում, և հակառակը...

***
Մենք հաճախ ենք սխալվում ու երբ զղջում ենք, շատ ուշ է լինում: Մի սխալվիր նրա նկատմամբ, ու սիրում ես, քանզի զղջումդ ու ներողությունդ գուցե ուշ լինի, իսկ սխալդ՝ անուղղելի...

***
Սիրո համամունքը հավատն է սիրած էակի հանդեպ: Առանց այդ համեմունքի սերը կորցնում է բույրը ու դառնում կախվածություն:

***
Ասում են՝ եղել է մի ժամանակ, երբ ժամանակը չեն հաշվել, բայց այդ ժամանակ Տիեզերքն անգամ արարած չի եղել...

***
Հոգու մենության միակ ընկերն ու բարեկամը մեծն «Մենությունն» է, միակ խորհրդատուն ու գործած մեղքերի մեղսակիցը, բոլոր ձեռքբերումների դափնեկիրը:

***
Կգա մի պահ, որ ողջ աշխարհն անգամ քիչ կլինի մենությունդ ցրելու համար: Հոգով այնքան միայնակ կլինես, կընկնես, անթև ու վիրավոր թռչուն քեզ կզգաս, բայց ամենը կհաղթահարես, այն գիտակցումով, որ առջևում այն գերնպատակն է, առաքելությունը, որը պետք է ի կատար ածես:

***
Միշտ պետք է շարժվես առաջ ինչպես լույսը ու հանկարծ ոչ մի քայլ ետ չանես քո ճանապարհից, քանզի լույսը միշտ առաջ է սլանում:

 Աֆորիզմների հեղինակ՝ Արմեն Մխեյան: