1. Երբեք մի ասեք ուրիշների մասին, որ նրանք տգեղ են: Մի գուցե այդ նույն բանը ձեր մասին են ասում:

2. Ավելի դժվար աշխատանք գոյություն չունի, քանի ձգտել լինել գեղեցիկ առավոտից մինչև կեսգիշեր:

3. Բոլոր մարդիկ տարիների ընթացքում կորցնում են երիտասարդությունը, գեղեցկությունը, առողջությունը, փառասիրությունը: Եվ միայն հիմարությունը երբեք չի լքում մարդկանց:

4. Ամենախելացի բանը, որին հասել է մարդը, - դա կնոջ սիրելու կարողությունն է և նրան երկրպագելը: Կնոջ հանդեպ սիրուց ' այս աշխարհում ծնվել է ամենագեղեցիկը:

5. Գեղեցիկ կինը դուր է գալիս աչքերին, իսկ բարի կինը սրտին: Առաջինը մի գեղեցիկ բան է, իսկ երկրորդը հարստություն:

6. Գեղեցկության մասին հոգալիս պետք է սկսել հոգուց և սրտից, թե չէ ոչ մի շպար չի օգնի: Կոկո Շանել

7. Ինչքան գեղեցիկ է կինը, այնքան ավելի արագ է թռչում ժամանակը և փողերը:

8. Հոգեկան հատկանիշները չեն կարող տառապել մարմնական այլանդակություններից, այնինչ հոգեկան գեղեցկությունն իր փայլը հաղորդում է նաև մարմնին։ Սենեկա Կրտսեր

9. Հրապուրանք' անբռնազբոս զգացմունքներ, գրացիա' անբռնազբոս շարժումներ:

10. Նա չէ գեղեցիկը, ում ձեռքերը կամ ոտքերն են գովում, այլ նա, ում ողջը թույլ չի տալիս հիանալ առանձին դետալներով:

11. Իր գեղեցկությունն ու բուրմունքը չի կորցնում միայն այն ծաղիկը, որը մենք չենք պոկում։

12. Մի ծաղիկը ավելի լավ է հաղորդում ծաղկի պերճություը, քան հարյուրը։

13. Գեղեցիկը կարիք չի զգում լրացուցիչ զարդերի, ամենից շատ նրան գեղեցկացնում է զարդերի բացակայությունը։

14. Տխրության մեջ էլ գեղեցկություն կա։ Չարլի Չապլին

15. Հաճախ աչքերը փակում են հենց միայն նրա համար, որպեսզի տեսնեն ամենագեղեցիկը։ Պոնտիկ