Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստ է, որ սպան գտնվում է հիվանդանոցում՝ կոմայի մեջ։
Այս խայտառակ հանցագործություն կատարողները պետք է ամենախիստ պատասխանատվությունը կրեն։ Եվ քննչական մարմինները, ոստիկանությունը, դատախազությունը պետք է ապահովեն ամեն ինչ մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար։
Իսկ մարզպետը, միայն իր լկտի հոխորտանքի համար, թե իբր կպատժի, պետք է անհապաղ հեռացվի. դու ո՞վ ես, որ մի հատ էլ պատժելու սպառնալիքով հանդես գաս, տեղը չես բերո՞ւմ, թե որտեղ ես, ինչ ես անում: Լիսկայիզմի ռեինկարնացիա՞ն ես»։