Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կաթողիկոսացավով և եկեղեցացավով տառապող պատգամավորները ազնիվ կլինեն մի հատ օրենսդրական առաջարկությամբ հանդես գան և առաջարկեն որպեսզի օրենքով սահմանվի.

1.Կաթողիկոսը և ՀԱԵԿ-ը իր բոլոր ծառայողներով հանդիսանում են անքննելի ու միակ սուրբ անձինք թե ՀՀ-ում, թե նրա սահմաններից դուրս, որոնց մասին որևէ խոսք կամ կարծիք ներկայացնելը դատապարտվում է ցմահ ազատազրկմամբ և ունեցվածքի բռնագրավմամբ ի օգուտ կաթողիկոսի կամ եկեղեցու

2. Կաթողիկոսը և ՀԱԵԿ-ը իր բոլոր ծառայողներով օրենքի առջև բոլորին հավասար պատասխանատվություն չեն կարող կրել, որովհետև կաթողիկոսը և ՀԱԵԿ-ը օրենքից էլ սահմանադրությունից էլ բարձր իրավական կարգավիճակով են օժտված:

Թե ասում եք, ամբողջությամբ ու լրիվ ասեք, ինչ եք կիսատ պռատ, մեկ սուրբ, մեկ կիսասուրբ, մեկ մտահոգ, մեկ լիբերալ, մեկ պահպանողական, մեկ ազգայնական, մեկ չազգայնական ներկայանում:

Քաջություն ունեցեք ու լիարժեք հանդես եկեք նման նախաձեռնությամբ, հուշում եմ:

Հակառակ դեպքում, շատ տարօրինակ է նման պահվածքը

Հանկարծ չփորձեք, մանիպուլյացիաներ անել, ու վերևում նշվածը փորձել կապել խղճի, կրոնական դավանանքի կամ համոզմունքների հետ, որոնց հետ որևէ ինստիտուտ կամ անձ չի կարող նույնականացվել»: