Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԿԳԲ/ԱԱԾ-ական գեներալի՝ «քադիրովի բռատի» կողմից ստեղծված կուսակցությունը, անկախ թղթի վրա գրված անվանումից ու նպատակներից, արդեն իսկ մարտահրավեր է ինքնիշխան, ժողովրդավարական և իրավական պետությանը։
Եվ սա ուղղակի հետևանքն է պետության զավթման էությունը, միջոցները, գործիքները, շարժառիթները չարձանագրելու և գնահատական չտալու։
Առանց Նյուրնբերգի և նացիստական գաղափարները հակամարդկային ճանաչելու, դրանք տարածելը հակաօրինական չճանաչելու, Գերմանիան, վստահաբար, չէր լինի ժողովրդավար և իրավական պետություն, անգամ հազար Մարշալի ծրագիր իրականացնելու դեպքում»։