Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրեմլն իր ողջ էությամբ ատում է հայկական թավշյա հեղափոխությունը, քանի որ համարում է ապտակ իր տիրակալության դեմ։
Հենց այդ ատելությամբ է պայմանավորված ըստ էթնիկ պատկանելության մարդու սպանությունը կատարողին հերոսացնողին «Ժողովուրդների բարեկամության» շքանշանով պատվելը։
Այս «ժեստը» հանդիսանում է ոչ միայն նման հանցագործությունների հետագա կատարման խրախուսում, այլև հայկական թավշյա հեղափոխության դեմ, ամենայն հավանականությամբ, որոշված գործողությունների մեկնարկ։
Առայժմ այսքանը։
Իսկ թե Հայաստանում ովքեր են հայկական հեղափոխության դեմ Կրեմլի գործողությունների աջակիցն ու սպասողը, արդեն ակնհայտ է»: