Իրավապաշտպան Արթուր Սաքունցը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

 

«Շատ ուշադիր նայեցի այս տեսանյութում ներկայացվածը...

Երկու անգամ կեղծ անձնագրով հատել է պետական սահմանը, եղել է մեկ անգամ հրազենի գործադրմամբ վիրավորման փաստ, բայց այդ հիմքով քրեական գործ հարուցելու մասին որևէ տեղեկություն չկա: Ավելին, ինչպես կարելի է եզրակացնել տեսանյութում ներկայացված պատմությունից, հրազեն կիրառողը շարունակել է գտնվել ազատության մեջ, չի էլ մտածել թաքնվելու մասին, ավելին, նույնիսկ շարունակել է հրահանգներ ստանալ և նոր պատվերներ ստանալ:

Ինչ որ սյուռ տեսաֆիլմ էր:

Հետաքրքիր կլինի իմանալ այս քրեական գործի հետագա ճակատագրի մասին»: