ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պատրաստվում է նոր ընդդիմադիր կուսակցություն ստեղծել: Այս մասին նա հայտնել է «Ինտերֆաքսի» հետ զրույցում:
Կուսակցությունը լինելու է աջ կենտրոնամետ, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին:
Ինչ վերաբերում է կուսակցության գաղափարախոսությանը, ապա դրա հիմքում լինելու է ավանդականն ու առաջադեմը. «Այս պահին լայն խորհրդակցությունների գործընթաց է ընթանում գաղափարակիցների և հնարավոր գործընկերների հետ: Միայն բոլոր հնարավոր քննարկումներից հետո, մենք կոնկրետ ծրագրեր, ճանապարհային քարտեզ կներկայացնենք հետագա գործողությունների մասին»,-ասել է Վանեցյանը՝ հավելելով, որ նոր կուսակցությունը գործելու է ընդդիմադիր դաշտում:
Վանեցյանը նաև նշել է, որ այս պահին Հայաստանում շատ խնդիրներ կան, որոնք լուծում են պահանջում, իսկ երկրի կառավարությունը ետ է կանգնել թավշյա հեղափոխության նպատակներից: