System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է օրեր առաջ Ռուսաստանի Քննչական կոմիտեի՝ Խաչատուրյան քույրերին իրենց հոր սպանության գործով վերջնական մեղադրանք առաջադրելու որոշմանը:

«Այս շատ ողբերգական գործը ռուսական դատարաններում էլ ավելի է բացահայտում այդ համակարգի ձախողումը ընտանեկան բռնության զոհերի նկատմամբ:

Սա բարդ դեպք է բազմաթիվ զոհերով, բացի մահացածից: Սա վառ օրինակ է, թե ինչպես երեխաների և կանանց նկատմամբ բռնությունը երկար տարիներ առանց արդարադատության եւ դատական հետապնդման կարող է հանգեցնել դաժան վրեժխնդիր հարձակման: Դատարանները պետք է ներողամիտ լինեն այդ աղջիկների հանդեպ՝ հաշվի առնելով համակարգի ծախողումը»,-գրել է Թանկյանը:

Հիշեցնենք, որ երեք քույրեր՝ Քրիստինան, Անգելինան եւ Մարիան, սպանել են իրենց հորը 2018 թվականի ամռանը: Աղջիկները պնդում են, որ հայրը դաժան վերաբերմունք էր ցուցաբերում եւ բռնություն գործադրում նրանք նկատմամբ: Քույրերի պնդմամբ՝ Միխայիլը պահում էր նրանց որպես անձնական ստրկուհիներ: Հետմահու հոգեբուժական փորձաքննությունը ցույց էր տվել ընտանիքի հոր մոտ հոգեկան խանգարումներ:

ՌԴ Քննչական կոմիտեն վերջնական մեղադրանք է առաջադրել Անջելինա, Քրիստինա և Մարիա Խաչատուրյաններին 2018թ. հունիսին իրենց հոր` Միխայիլ Խաչատուրյանի սպանության գործով:

news.am