«System of a Down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը նոր հրապարակմամբ անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին։

«Ադրբեջանի բռնապետական ռեժիմը շարունակում է պատերազմից հետո հայերին պատանդ պահել հակառակ մարդու իրավունքների եւ ռազմագերիների մասին ժնեւյան կոնվենցիաների»,- Instagram-յան էջում գրել է Թանկյանը՝ օգտագործելով «պատժամիջոցներ կիրառեք Ադրբեջանի նկատմամբ» հեշթեգը։