Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System Of A Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սեպտեմբերի 17-ին «I AM NOT ALONE»-ը վերջապես կթողարկվի համաշխարհային մասշտաբով: Հեղափոխական այս պատմությունը, որը 12 մրցանակի արժանացավ հեղինակավոր փառատոնի շրջանակում և «The Hollywood Reporter» մրցանակաբաշխության վերլուծաբանի կողմից հայտարարվեց` որպես «կատարելապես աչքի ընկնող ֆիլմ», լավագույն ֆիլմը, որ ես երբևէ տեսել եմ 2020 թվականին և պետք է լինի «Օսկարի» հավակնորդ` լիովին աննախադեպ հասանելիություն ունենալով: Պատմական իրադարձության երկու կողմերն էլ վերջապես հասանելի կլինեն կինոթատրոնում՝ սեպտեմբերի 16-ին Լոս Անջելեսի կինոթատրոններում մեկ գիշեր տևած պրեմիերայից հետո: Այս պատմությունը երկար տարիներ կունենա լայն դիտողականություն տարածաշրջանում և դրանից դուրս»։