«System of a down» աշխարհահռչակ խմբի մենակատար Սերժ Թանկյանն անդրադարձել է Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարի ռմբակոծմանը։ Նա վերահրապարակել է Ալեքսիս Օհանյանի գրառումը, ով նշել էր «Նրանք կրկին ավերում են մեր եկեղեցիները։ Սա հարձակում չէ ռազմական թիրախների վրա»։

 

 

Սերժ Թանկյանը հիշել է, որ 2017թ.-ին դերասանուհի Արսինե Խանջյանի, ռեժիսոր Ատոմ Էգոյանի, կինոռեժիսոր եւ սցենարիստ Էրիկ Նազարյանի հետ եղել է այնտեղ։ «Ես «Տեր ողորմեա» երգեցի։ Մենք մեր մշակույթով կհաղթենք»,- գրել է նա։