Ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը իր ֆեյսբուքյան էջում ցավակցություն է հայտնել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ.
«Փորձում եմ քիչ զղջալ կյանքում: Սակայն այսօր զղջում եմ. ես երբեք չեմ հանդիպել այդ անհավանական մարդուն: Նա ոգեշնչում էր աշխարհին իր երաժշտությամբ և ֆիլմերով և եզակի օրինակ էր, թե ինչպես կարելի է դառնալ երկրի մեծագույն քաղաքացի՝ օգնելով մյուսներին: Նա օրինակ էր շատ բաներում՝ որպես արտիստ, ակտիվիստ և հայրենասեր: Մենք բոլորս կկարոտենք Ձեզ, պարոն Ազնավուր»: