Վրաստանում ցուցարարները պայքարում են ներկայիս վարչապետի՝ Գեորգի Կվիրիկաշվիլիի, և ՆԳ նախարարի՝ Գեորգի Գախարիի, դեմ, պահանջում են երկու պաշտոնյաների հրաժարականը։ Մի կողմն դնենք բուն թեման, թե ինչի համար են քաղաքացիները դուրս եկել վարչապետի և նախարարի դեմ և ուշադրություն դարձնենք, թե ովքեր են վարչապետը և նախարարը։

 

Նշված պաշտոնյանները իշխանության են եկել դեռ 2012 թվականին՝ հեղափոխության շնորհիվ։ Երբ Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլին 2012 թվականի հուլիսին ցանկանում էր Վրաստանի վարչապետ նշանակել Վանո Մերաբիշվիլիին, նրա թեկնածությանը դեմ արտահայտվեց վրացի միլիարդատեր Բիձինա Իվանաշվիլին։

 

Նույն տարվա հոկտեմբեր ամսին Իվանաշվիլիի կուսակցությունը հաղթում է ԱԺ ընտրություններում և ընտրողների քանակով առաջ է անցնում գործող նախագահ Սահակաշվիլիից։ Այդ ժամանակ Իվանաշվիլին առաջարկում է, որպեսզի Սահակաշվիլին ինքնակամ հրաժարական տա և հեռանա երկրի ղեկավարի պաշտոնից։ Այսպիսով հեղափոխության շնորհիվ իշխանության է գալիս Իվանաշվիլիի թիմը։ 2012 թվականի հոկտեմբերի 25-ին Բիձինա Իվանաշվիլին զբաղեցնում է երկրի վարչապետի պաշտոնը և ներկայիս վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին նշանակում է էկոնոմիկայի նախարար։

 

2015 թվականի դեկտեմբերի 30-ին արդեն Գեորգի Կվիրիկաշվիլիին Վրաստանի ԱԺ-ն ընտրում է երկրի վարչապետ։

 

Այժմ մենք պետք է հետևություններ անենք, թե ինչպես է պետք պահել հեղափոխությունից հետո պետությունը, որպեսզի տարիներ անց կրկին դուրս չգանք հեղափոխություն կատարած ուժի դեմ։

 

Աշոտ Ասատրյան