Որոշ վայ քաղաքագետներ,նույնիսկ ապրիլյան պատերազմից,աշխարհաքաղաքական այս իրավիճակից ոչ մի դասեր չեն քաղում ու իրենց մտքի գոհարները շարունակում են ի ցույց դնել՝ակամայից մատնելով յուր դատարկ գլխի պարունակությունը։

 

Դիցուք պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը մի քանի օր առաջ իր տված հարցազրույցում ասել էր, որ անհրաժեշտության պարագայում պաշտպանության բանակի զինված ուժերը կարող են ոչ միայն կանխարգելիչ հարվածներ հասցնել հակառակորդին այլև պաշտպանական գոտին ընդլայնել մինչև 10-ից 15 կիլոմետր,այսինքն խորանալ Ադրբեջանի պաշտպանական դիրքերի մեջ։

 

Հիմա սա հայտարարություն է,որ շատ հաճախ կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ հակառակորդը դրսևորում է ագրեսիվ պահվածք ու համապատասխան գործողությունների իրականացումից հետո ԼՂՀ Պբ-ն հանդես է գալիս զսպիչ հայտարարություններով։ Հիմա այսինքն ինչ է,ամեն անգամ այդպիսի հայտարարությունից հետո պետք է այստեղ նորից արթնանա բաքուն արյան ծով սարքել ցանկացողների թվաքանակն ու մինչև կուր-արաքսյան խառնարան հասնելու ցանկությունը՞ Սա անմիտ որոշում է,չափազանց անմիտ որոշում ու այն ինչ տեղի է ունենում դրանից հետո լրատվական դաշտում նույնպես որևէ կերպով չի տեղավորվում տրամաբանության մեջ։

 

Սկսվում է այս տեսակետեի բուռն քննարկում,թե հասեք Բաքուն գրավեք,մեր միակ տարբերակը պաշտպանված լինելու,հարձակումն է։ Նախ՝ փաստեն,ՊԲ-ն գիտի ինչպես և երբ չեզոքացնել Արցախի գլխին սպառնացող վտանգը։ Եվ երկրորդ, եթե նահրաժեշտություն լինի,համապատասխան խողովակներում այս թեզը կհասցվի և հանրությանը։ Այս թեմային անդրադառնում ենք,որովհետև այսպիսի «քաղաքագիտական մտքի գոհարները» ունակ են ազդելու հանրային տրամադրության վրա։ Ճիշտ է՝ 0.001 տոկոս,բայց ամեն դեպքում դա հնարավոր է։ 

 

Կարեն Համբարձումյան