1918 թվականի Սարդարապատի հաղթանակը և դրանից երկու տարի անց անառիկ համարվող Կարսի բերդի անկումը վկայում են, որ ամենազորեղ ոգևորությունն անգամ կարող է վերածվել ամենամեծ ապատիայի, եթե աշխատանք չի տարվում ձեռքբերվածի ամրագրման ուղղությամբ:
Արցախյան ազատամարտի դրական հանգամանքները մենք արդեն ամբողջովին մսխել ենք, և եթե նույնն անենք ապրիլյան բախումների առումով, ապա այս մեկինը կմսխենք շատ ավելի արագ: Եվ եթե չենք ցանկանում, որպեսզի կրկնվի 20-րդ դարասկզբին մեր առաջին հանրապետության հետ պատահածը, ապա պետք է դասեր քաղենք դրանից:
Վախթանգ Սիրադեղյան