Ղարաբաղ կոմիտեն՝ 88-ին, Դաշնակները՝ 92-ին, Մանուկյանը՝ 96-ին, Վազգենը՝ 98-ին, Դեմիրճյանը՝ 2003-ին, Տեր-Պետրոսյանը՝ 2008-ին, Փաշինյանը՝ 2017-ին... Բոլորը, զուտ հայրենասիրական նկատառումներից ելնելով, որոշեցին, որ սատանայի հետ մի փոքր մարտավարական համագործակցությունից աշխարհը չի փլուզվի: Մի քիչ օգտվեն պահից ու հետո սաղ կդզեն, կմաքրվեն, երկիրը կշենացնեն ու սատանային էլ կգցեն... Սատանան, էլ չգիտես ինչու, չի գցվում ու չի գցվում:
Կան ազգեր, որ պատմությունից դասեր չեն քաղում: Մեր դեպքը շատ ավելի սարսափելի է, մենք պատմությունը չգիտենք էլ, որ դասեր քաղենք կամ չքաղենք: Այն, ինչը Հայաստանում կոչում է պատմություն, քաղաքակիրթ աշխարհը որակում է որպես ֆոլկլորային առասպելներ:
Անցած տարի սկսվեց նրանից, որ Լարսը փակվեց սեզոնի պիկին: Հետո մտավ 4-րդ հանրապետության դիսկուրսը, հետո՝ հող հանձնելը: Հիմա առավոտից նայում եմ այսօրվա մամուլը, ու սիրտս խառնում ա: Նորից:
Եթե Արցախում չեղած մարդը կարող է այնտեղ հաց տանելուց վիրավորվել ու լեգենդ դառնալ, ուրեմն՝ Սպայկան էլ «կարա» Ռուսաստանում շուկաներ փակել տա, որոնց օրական առևտուրը գերազանցում է ՀՀ բյուջեն: Ուր որ ա ակնկալում եմ կրասնոդարահայության տրանսլիտային զարթոնքը, լարվածություն սահմանում, ՕՐՕ-ենք կակտիվանան, Ծռերի դեբոշ, բառիգների ակտիվացում ու լիքը խոսակցություն հրաժարականի մասին: Հիշում եմ՝ անցած տարի՝ դուզ ՊՊԾ-ից առաջ, ոնց Լարսը «փակվավ»: Մնում ա՝ մի գյուղացի իրան վառի փչացած ծիրանի տուփերի վրա, ու գնաաաա՜ց...
Թե բա՝ երկիր ծիրանի: Նստել, մայդանը բրենդինգ են արել իրանց արևին))
Արթուր Դանիելյան