Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական առավոտ, երբ լույսը նոր էր բացվել ու սկսվել էր աշխատանքային օրը, տարածում է հայտարարություն այն մասին, որ հայկական բանակի զինվորները ամբողջ սահմանի երկայնքով դաստիարակչական աշխատանքներ են կատարել ադրբեջանական բանակի զինվորների նկատմամբ։
Հայտարարությունից ժամեր անց Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խորհրդակցության էր հրավիրել բանակի հրամանատարական կազմին ու հրահանգավորում էր , որ ավելի լուրջ վերաբերվեն սահմանին կատարվող իրադարձություններին, քանի որ նախագահական ընտրությունների հետ կապված առաջնագծում կարող է ավելի շատ լարվի իրավիճակը ու նախարարը չի ցանկանում կրկին խնդիրներ ունենալ նախագահ Ալիևի հետ, քանի որ ցանկացած իրավիճակի սրում կարող է անկանխատեսելի լինի Ադրբեջանի համար։