Ամեն անգամ Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջնագիծ բարձրանալուց հետո Ադրբեջանը սկսում է մեղադրել հայկական կողմին հրադադարի խախտման ռեժիմի մեջ:
Սակայն հակառակորդ երկրի բանակի ղեկավարը ամեն անգամ ինքն է ղեկավարում բանակի ամենաձախողված դիվերսիանները և հրադադարի ռեժիմի խախտման փորձերը:
Հիշեցնեմ, որ ապրիլյան դեպքերի ժամանակ հենց Հասանովն էր ղեկավարում երկու ուղղաթիռների հարձակումը, որը ավարտված նրանով, որ ուղղաթիռները պարզապես օդ բարձրանալուց հետո խփվեցին՝ առանց որևէ մարտական գործողություն կատարելու:
Զաքիր Հասանովի հրամանով ու նրա ներկայությամբ տեղադրվել էին թշնամու բանակի հրետանիները ՝ գյուղին հարակից վայրում: Հասանովի հրամանով հենց այդ վայրերից կրակում էին հայկական դիրքերի ուղղությամբ: Հետագայում պատժից գործողությունների արդյունքում քաղաքացիական զոհ ունեցավ Ադրբեջանը, ինչի մեղավորը և պատասխանատուն բացառապես Զաքիր Հասանով ռազմական գործիչն է:
Ընդհանրապես ադրբեջանական գրեթե բոլոր ձախողված գործողությունների ղեկավարը այս մարդն է: Այսօր էլ նա զինվորների ամանորը շնորհավորելու պատրվակով կրկին բարձրացել է առաջնագիծ, որպեսզի այդ նույն զինվորների գլխին ևս մեկ փորձանք բերի, քանի որ մեծ ցանկություն ունի երկրի նախագահի աչքին մի փոքր բարձրանալու:
Մեր սահմանապահ տղերքը ամեն անգամ պատվով կատարել են իրենց ծառայությունը:
Տղերք, ուշադիր կլինեք:
Աշոտ Ասատրյան