Ալիևի «հայերին պատժելու» մասին տխմարության արտահայտումից անմիջապես հետո գործի անցավ հերթական անմեղսունակը՝ Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը:
Վերջինս իրար գլուխ է հավաքել առաջնագծում գտնվող զորամիավորումների գեներալներին ու հրամայել է ամեն պահի պատրաստ լինեն կատարել Ալիևի հրամանը, ասել է թե՝ «պատժել հայերին»:
Սրանք երկուսով բոլորին էշի տեղ են դրել իրենց էշ հալով: Ինչպե՞ս են պատժելու: Չկրակող ու օդի մեջ պայթող ուղղաթիռներո՞վ: Չպայթած արկերո՞վ: Թե գյուղերում ադրբեջանցի կանանց բռնաբարող վարձկան ահաբեկիչներո՞վ:
Բայց միևնույնն է սրանց նման լեքսիկոնի համար մենք ենք մեղավոր, որ 2016 թվականի ապրիլին այս հարցին վերջ չտվեցինք ու չեղած հրադադարին կուլ գնացինք: Զորքը պատրաստ էր վերջնական հարվածին: