Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Արցախի անկախության տոնի օրը որոշել է բարձրանալ Թերթերի շրջանում գտնվոց առաջնագծի դիրքերը: Տարօրինակ զուգադիպությամբ Հասանովը բարձրանում է հենց այն ուղղության դիրքերը, որը ամենաշատն է տուժել ապրիլյան մարտերի ժամանակ: Թերթերը, դրա բնակիչները և այդ դիրքերում կանգնած ադրբեջանցիները իրենց «մաշկի» վրա զգացել են մեր հրետանու կրակի արդյունքները:
Քանի որ Արցախի անկախության տոնը մեծ շուքով է նշվում ամբողջ հանրապետությունում, այդ թվում նաև դիրքերում, Հասանովը փորձել է հասնել իր զինվորներին, որպեսզի նրանց մարտական ոգին բարձր պահի: Զաքիրից սպասելի է, որ միայն նման խաղաղ պայմաններում է երևում զինվորների կողքին, դեռ հնուց ավանդույթ է, որ նա վտանգավոր պայմաններում փախնում է սահմանամերձ տարածքներից դեպի Բաքու:
Զաքիր Հասանովը զինծառայողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ինքը 40 տարվա իր պրակտիկայի ընթացքում ադրբեջանցի զինծառայողների նման քաջ զինվոր չի տեսել: Այո, Հասանովը քաջ զինծառայողներ կարող էր տեսնել դեռ 26 տարի առաջ մարտի դաշտում, սակայն մարտի դաշտից փախել է դեպի Բաքու ու այնտեղ գրասենյակային զինծառայողներից բացի ոչինչ չի տեսել: Այ, եթե մնար մարտի դաշտում նա կտեսնես մի շարք հայ զինծառայողների ու իր վրա կզգար նրանց քաջությունը: Ոչինչ, Հասանովի այդ սխալը մի օր մեր տղերքը ուղղելու են ու նա մոտիկից ծանոթանալու է իրոք քաջ զինվորների հետ: