Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը դեռ փորձում է կարգավորել իր հարաբերությունները երկրի նախագահի և բարձրաստիճան զինվորականների հետ։
Վերջին շրջանում հայկական կողմի կատարած գործողությունների և ՀՀ ՊՆ ու ԱՀ ՊԲ հայտարարություններից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լծվել է այդ ամենը քողարկելու և այդ դրա տակից դուրս գալու գործին։
Գործողությունները կատարվում են անձամբ նախագահ Իլհամ Ալիևի վերահսկողությամբ և դրանք իրականացնելու պատասխանատվությունը միգուցե վերջին անգամ դրված է Զաքիր Հասանովի վրա, քանի որ այս իրավիճակը էլ ավելի է լարել նրանց հարաբերությունները։
Իլհամ Ալիևի հրամանով նախարար Զաքիր Հասանովը բարձրացել է առաջնագծի մի շարք հատվածներ, ծանոթացել է այնտեղի իրավիճակի հետ և ըստ երևույթին հերթական սադրիչ գործողության պլանն է նախագծել, քանի որ ամեն անգամ, երբ Ալիևը Հասանովին գործուղում է առաջնագծին, դրանից հետո միշտ հերթական սադրիչ գործողություններն են կատարվում, որը անձամբ ղեկավարում է նախարարը, բայց փորձ է ցույց է տալիս, որ հենց այդ գործողությունները շատ արագ կասեցվում են։
Աշոտ Ասատրյան