Ռազմական ոլորտից հեռու գտնվող Զաքիր Հասանովը, որպես թիրախ օգտագործում է սահմանամերձ բնակիչներին:

 

Հունիսի 26-ին տեղի ունեցող ռազմական շքերթին պատրաստվելու ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարը տարբեր հարցազրույցներ և հանդիպումներ է ունենում, որոնց ընթացքում ամեն անգամ տարբեր թեմաների շուրջ փորձում է անիմաստ մտքեր արտահայտել:

 

Ադրբեջանի գեներալ-գնդապետ նախարարի թեթև ձեռքով արդեն թիրախավորովելու են սահամանամերձ բնակիչները, որոնց ժամանակին հանգիստ ապրում էին իրենց բնակավայրերում և հայկական կողմը չէր խանգարում նրանց բնականոն կյանքին:

 

Զաքիր Հասանովի գործողությունների շնորհիվ բազմիցս տուժել են գյուղերի բնակիչներ, որոնց մի մասը վիավորվել են, մյուս մասը ՝ մահացել, այդ թվում նաև երեխաներ և տարեցներ:

 

Հիմա այդ նույն նախարարը հայտարարում է, որ ռազմական շքերթին ընդառաջ արդեն իրենց բանակը հասել է նրան, որ կարող է կատարել Իլհամ Ալիևի ցանկացած հրաման: Երևի ցանկացած հրաման ասելով Հասանովը նկատի ունի՝ բնակավայրերի մոտ ռազմական տեխնիկաներ դիրքավորելը, գյուղացիների կյանքը վտանգելը և հատուկ մոնտաժնիկների օգնությամբ տարածքներ «գրավելու» մասին տեսանյութներ պատրաստելը:

 

Աշոտ Ասատրյան