Ձմռանը հարբուխը, մրսածությունն ու հազն ամենատարածված առողջական խնդիրներն են: Եթե նկատում եք, որ հազն արդեն երկար ժամանակ հանգիստ չի տալիս, և զգում եք, որ բրոնխներում խորխ է հավաքվել, ապա այս բաղադրատոմսը ձեզ համար է: Գազարի օշարակն օգտակար է ոչ միայն՝ երեխաներին, այլև՝ մեծահասակներին: Գազարի հյութը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք օգնում են իջեցնել արյան ճնշումն ու շաքարախտը:
Իհարկե, խոսքը գնում է թարմ քամած գազարի հյութի մասին: Գազարի այլ օգտակար հատկանիշներ Բարձրացնում է իմունիտետն ու կարգավորում է սրտանոթային հիվանդությունները Իջեցնում է խոլեստերինի մակարդակը Կանխարգելում է քաղցկեղային հիվանդությունները Կանխարգելում է ակնեն Վիտամինների աղբյուր է Կալցիումի աղբյուր է Օգնում է մարսողությանը Մաքրում է ամբողջ օրգանիզմը:
Ձեզ ենք ներկայացնում գազարի օշարակի բաղադրատոմսը Բաղադրություն Կես կգ գազար 3-4 ճ/գ մեղր Ջուր Նախ կտրատեք գազարը և վրան ջուր լցրեք, եփեք մինչև փափկելը, ապա անջատեք կրակը: Խառնուրդը քամեք և թողեք սառչի, գազարը տրորեք: Գազարի ջրին ավելացրեք մեղրն ու լավ խառնեք: Ապա ավելացրեք գազարի տրորած խյուսը, և օշարակը պատրաստ է: Օրվա ընթացքում 3-4 ճ/գ ընդունեք այս օշարակից: 1-2 օր անց կզգաք տարբերությունը: