Ձեզ ենք ներկայացնում առանց դեղամիջոցների օգտագործման բարձր ճնշումը իջեցնող 4 օգտակար ու շատ արդյունավետ մեթոդներ:

 

1. Մերսում Հարթ դանդաղ շարժումներով մերսեք պարանոցը' հիմնական շեշտը դնելով ծոծրակային շրջանի վրա:

 

2. Քացախով կոմպրես Վերցրեք 2 հատ կտոր ու այն թրջեք սովորական քացախի մեջ: Դրեք դրանք կրունկների վրա ու այդպես պահեք 5-ից 7 րոպե: 20-ից 30 րոպե հետո կարող եք չափել ճնշումը, եթե բարելավում չի նկատվել կարող եք նորից կրկնել պրոցեդուրան:

 

3. Լոռամրգի հյութ Բացեք 100 մգ հյութը նույն քանակությամբ մեղրի հետ ու օրական 3 անգամ ընդունեք այն թեյի գդալով: Այն շատ հարմար է հատկապես քրոնիկ հիպերտոնիայով տառապողների համար:

 

4. Ակուպունկտուրալ կետեր (մարմնի մակերևույթի կենսաբանորեն ակտիվ խիստ որոշակի կետեր) Ցուցամատով ազդեք այն գծի վրա, որը ձգվում է ականջի բլթակի խորքից մինչև անրակը: Ցուցամատը դրեք ականջի բլթակի խորացման ուղղությամբ սեղմեք ու այդ վիճակով գծի վրայով բերեք մինչև անրակի կենտրոնական հատվածը: Մտացածին գիծը պետք է գրեթե ուղղահայաց լինի: Խորհուրդ չի տրվում ուժեղ սեղմել, բավական է ընդամենը մատով շոյել մաշկը: Այս վարժությունը գլխի յուրաքանչյուր կողմում կատարեք 8-ից 10 անգամ: