Զարկերակային գերճնշում կամ հիպերտոնիա


Խրոնիկական հիվանդություն, որի դեպքում զարկերակներում արյան ճնշումը բարձրանում է։ Այս վիճակը սրտից «պահանջում» է սովորականից ավելի մեծ ջանքեր գործադրել՝ արյունը դեպի արյունատար անոթներ մղելու համար։ Արյան ճնշումը գնահատվում է երկու ցուցանիշերով՝ սիստոլիկ և դիաստոլիկ ճնշումներով, որոնք իրենցից ներկայացնում են սրտամկանի վիճակը՝ կծկված (սիստոլա) կամ թուլացած (դիաստոլա)։ Հանգստի վիճակում արյան նորմալ սիստոլիկ ճնշումը 100–140 մմ ս․ս․ սահմաններում է (վերին ցուցանիշ), դիաստոլիկ ճնշումը՝ 60–90 մմ ս․ս․ սահմաններում (ստորին ցուցանիշ)։

Զարկերակային գերճնշում համարվում է արյան ճնշման կայուն կերպով բարձրացումը 140/90 մմ ս․ս․ և ավելի բարձր։


Ընդունված է տարբերակել երկու տեսակի զարկերակային գերճնշում՝ առաջնային (էսենցիալ) գերճնշում և երկրորդային գերճնշում․ դեպքերի 90–95%–ը գնահատվում են որպես «առաջնային գերճնշում», ինչը նշանակում է արյան բարձր ճնշում՝ առանց պատճառ հանդիսացող ակնհայտ առողջական խնդրի։ Մնացած դեպքերի 5–10%–ը (երկրորդային գերճնշում) հանդիսանում են երիկամները, սիրտը, զարկերակները կամ ներզատական համակարգը ախտահարող որևէ հիվանդության հետևանք։


Արյան ճնշման կարգավորիչ


Կիտրոն


Խորհուրդ է տրվում ամեն օր ուտել կեսական կիտրոն՝ կեղևով, կարելի կիտրոնը խառնել մեղրի հետ:


Բազուկ (լատ.՝ 'Beta')


Հում բազուկից հյութ քամել, դնել սառնարանում 1-1,5 ժամ, այնուհետև ընդունել 1\3 բաժակ, օրը 2-3 անգամ, ուտելոց առաջ: Բուժման կուրսը 2-3 շաբաթ է, որից հետո՝ 10 օր ընդմիջում: Անհրաժեշտության դեպքում կրկնել:


Դարչին (ռուս.՝ Корица, լատ.՝ Cinnamomum aromaticum)


Արյան ճնշումն իջեցնելու համար օրական 1 թեյի գդալի չափով օգտագործել դարչին:


1թ/գ դարչինի համեմունքը բաժանել 4 մասի եւ ուտել օրվա մեջ 4 անգամ: Դարչինը նաեւ ցուցված է օգտագործել կեֆիրով, յոգուրտով, այուղ մսի հետ, մածունով:


Հետևողական գործածության դեպքում ճնշումը կկարգավորվի:

 

 

Վրեժ Հովսեփյան