Զարկերակային գերճնշում կամ հիպերտոնիա
Խրոնիկական հիվանդություն, որի դեպքում զարկերակներում արյան ճնշումը բարձրանում է։ Այս վիճակը սրտից «պահանջում» է սովորականից ավելի մեծ ջանքեր գործադրել՝ արյունը դեպի արյունատար անոթներ մղելու համար։ Արյան ճնշումը գնահատվում է երկու ցուցանիշերով՝ սիստոլիկ և դիաստոլիկ ճնշումներով, որոնք իրենցից ներկայացնում են սրտամկանի վիճակը՝ կծկված (սիստոլա) կամ թուլացած (դիաստոլա)։ Հանգստի վիճակում արյան նորմալ սիստոլիկ ճնշումը 100–140 մմ ս․ս․ սահմաններում է (վերին ցուցանիշ), դիաստոլիկ ճնշումը՝ 60–90 մմ ս․ս․ սահմաններում (ստորին ցուցանիշ)։ Զարկերակային գերճնշում համարվում է արյան ճնշման կայուն կերպով բարձրացումը 140/90 մմ ս․ս․ և ավելի բարձր։
Ընդունված է տարբերակել երկու տեսակի զարկերակային գերճնշում՝ առաջնային (էսենցիալ) գերճնշում և երկրորդային գերճնշում․ դեպքերի 90–95%–ը գնահատվում են որպես «առաջնային գերճնշում», ինչը նշանակում է արյան բարձր ճնշում՝ առանց պատճառ հանդիսացող ակնհայտ առողջական խնդրի։ Մնացած դեպքերի 5–10%–ը (երկրորդային գերճնշում) հանդիսանում են երիկամները, սիրտը, զարկերակները կամ ներզատական համակարգը ախտահարող որևէ հիվանդության հետևանք։
Արյան ճնշման կարգավորիչ
Կիտրոն
Խորհուրդ է տրվում ամեն օր ուտել կեսական կիտրոն՝ կեղևով, կարելի կիտրոնը խառնել մեղրի հետ:
Բազուկ (լատ.
Հում բազուկից հյութ քամել, դնել սառնարանում 1-1,5 ժամ, այնուհետև ընդունել 1\3 բաժակ, օրը 2-3 անգամ, ուտելոց առաջ: Բուժման կուրսը 2-3 շաբաթ է, որից հետո՝ 10 օր ընդմիջում: Անհրաժեշտության դեպքում կրկնել:
Դարչին
Արյան ճնշումն իջեցնելու համար օրական 1 թեյի գդալի չափով օգտագործել դարչին:
1թ/գ դարչինի համեմունքը բաժանել 4 մասի եւ ուտել օրվա մեջ 4 անգամ: Դարչինը նաեւ ցուցված է օգտագործել կեֆիրով, յոգուրտով, այուղ մսի հետ, մածունով:
Հետևողական գործածության դեպքում ճնշումը կկարգավորվի:
Վրեժ Հովսեփյան