Այս հոդվածում մենք կներկայացնենք երկարակեցությանը նպաստող բաղադրատոմս, որը կարող է պատրաստվել արագ և հեշտությամբ։ Պատրաստել այս խմիչքը երկարակեցության համար և խմել անմիջապես։
Անհրաժեշտ բաղադրամիջոցները․

 


2 սմ երկարությամբ կոճապղպեղի (իմբիրի) արմատ,
4 գազար,
3 խնձոր,
կես կիտրոնի հյութ:

 


Պատրաստման եղանակը
Վերոնշյալ բոլոր բաղադրիչները լցնել բլենդերի մեջ և խառնել այնքան, մինչև միատարր զանգված ստանալը։ Խմել առավոտյան՝ նախքան նախաճաշը, պատրաստելուց անմիջապես հետո։
Կոճապղպեղի արմատն օգնում է նվազեցնել խոլեսթերինի բարձր մակարդակը և պայքարում ստամոքսի այն բակտերիաների դեմ, որոնք առաջացնում են խոցային հիվանդություններ։ Այն դրական ազդեցություն է ունենում արյան վրա, կարգավորում աղիները և անցկացնում ուժեղ գլխացավն ու միգրենը։
Գազարը շատ լավ է սրտի, ատամների և լնդերի համար։ Այն պաշտպանում է մարմինը և նպաստում սրտի կաթվածի դեմ պայքարին։ Այն նաև բարելավում է տեսողությունը, պայքարում քաղցկեղի դեմ և մաշկը դարձնում հարթ ու փափուկ։

 


Խնձորն օգնում է ամրապնդել դիմադրողականությունը, նվազեցնել քաշը և խթանել երիկամների ու լյարդի աշխատանքը։ Այն նաև նվազեցնում է բերանի խոռոչի հիվանդությունները, խթանում մարսողությունը, պաշտպանում սիրտն ու արյունատար անոթները, նվազեցնում է սթրեսը, հոգնածությունն ու անքնությունը, պայքարում բակտերիաների և վարակների դեմ, կանխում քաղցկեղի որոշ տեսակներ։
Կիտրոնը ցածրացնում է արյան ճնշումը, վերացնում տոքսինները, նվազեցնում արթրիտի ցավը, պայքարում գրիպի ու վարակների դեմ։ Այն նաև պայքարում է բերանի խոռոչի և լեզվի հիվանդությունների դեմ։ Լիմոնը նաև ամրացնում է իմունային համակարգը և խոչընդոտում վարակների ներթափանցմանը։

 

Վրեժ Հովսեփյան