Տոմատի հյութը օգնում է ազատվել ավելորդ քաշից և ճարպեր: Այսպիսի եզրակացության են եկել Չինաստանի գիտնականները 8 շաբաթյա փորձարկումներից հետո: Նրանք  20-30 տարեկան 25 կանանց առաջարկել են ութ շաբաթվա ընթացքում պարբերաբար մոտ կես լիտ տոմատի հյութ խմելը (նվազագույնը մեկ շաբաթում 3 անգամ): 



Կանանց սննդակարգում որևէ այլ փոփոխություն չի կատարվել, նրանք շարունակել են սնվել, այնպես, ինչպես միշտ: Ութ շաբաթ անց պարզվել է, որ կանանց կոնքերը նիհարել են 2 սանտիմետրով, ընդհանուր քաշը նվազել է մոտ 700 գրամով:


ակը նվազել է 10 տոկոսով: Սակայն ամերիկացի գիտնականները նշում են, որ այս հետազոտությունը ճշգրիտ չէ, քանի որ փորձարկման ժամանակահատվածը կարճ է եղել: 



Այնուամենայնիվ, ամերիկացի և չինացի գիտնականները համաձայնել են այն հարցի շուրջ, որ տոմատի հյութով հնարավոր է քաշը նվազեցնել, բայց դա պարտադիր արդյունք չէ: Նրանք նաև նշել են, որ տոմատի հյութը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդատներ, որոնք օգտակար են քաղցկեղի առաջացման կանխարգելման գործում: