Նոր հետազոտության հեղինակները ենթադրում են, որ լոլիկը և լիկոպենով հարուստ այլ մթերքներ տղամարդկանց մոտ նվազեցնում են կաթվածի ռիսկը Արյան մեջ լիկոպենի բարձր պարունակությունը տղամարդկանց մոտ կաթվածի ռիսկը նվազեցնում է 55 տոկոսով:
Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի գիտնականները 12 տարի հետևել են 46-65 տարեկան 1031 տղամարդու: Այդ ընթացքում 67 տղամարդու մոտ կաթված է արձանագրվել:
Հետազոտողները չափել են նրանց արյան մեջ լիկոպենի մակարդակը, որի արդյունքների հիման վրա նրանց բաժանել են 4 համարժեք խմբերի: Լիկոպենի ամենաբարձր մակարդակ ունեցող 259 տղամարդուց կաթված է արձանագրվել 11-ի մոտ, իսկ ամենացածր մակարդակ ունեցող 258 տղամարդուց' 25-ի:
Լիկոպենը նյութ է, որի շնորհիվ մրգերն ու բանջարեղենները ստանում են կարմիր գույն: Լիկոպեն ամենաշատը կա լոլիկի մեջ, ավելի ստույգ' տոմատի հյութի և մածուկի:
Վրեժ Հովսեփյան