Թուրքիան մտել է ներքին քաղաքական հակասություններով լի փուլ: Ներկա վարչապետ Բինալի Յըլդըրըմը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի Ռեջեփ Թաիփ Էրդողանին համոզի, որ երկրի հարավ-արևելքում ավարտվել է PKK-ի դեմ տարվող պայքարը ցանկալի դրական արդյունքով: Նա մինչև անգամ շրջագայություն է կազմակերպել այդ շրջաններում, սակայն նրա շրջագայությունը լուսաբանող լրագրողներին խստիվ արգելվել է տեսանկարահանել վարչապետի այցերը:
Յըլդըրըմը մարտահրավեր է նետել Դավութօղլուն, ով քրդկան հարցի լուծման ուղի էր առաջարկում փուլային և որոշակի ձևական անկախություն տալու տարբերակը: Ներկա վարչապետը բավականին վառ գույներով է ներկայացնում ռազմական գործողությունները երկրի հարավ-արևելյան շրջաններում՝ այն համարելով գերազանց հաջողություն և ռազմական օպերացիաները ավարտված: Սակայն պետք է փաստեմ, որ ես ինքս ամեն օր ստանում եմ տեեկատվություն նկարների և վիդիոների տեսքով, որտեղ երևում է թե ինչպես են քրդերը վերջերս գրանցած անհաջողություններից հետո , հիմա բավականին լուրջ վնասներ հասցնում թուրքական բանակին ու հասնում հաջողության: Սրա մասին նաև ակնարկել է Դավութօղլուն վերջերս կայացած մի միջոցառման ժամանակ, որտեղ նա ասել է, որ լեզուն այլ բան կարող է ասել, բայց իրականությունը այլ բան կարող է լինել:
Եթե նախկինում Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ն հայտարարություններ էր տարածում ռազմական գործողությունների վրեաբերյալ, ապա հիմա դա ներքին հրահանգով խստիվ արգելվել է և մի քանի կծկտուր հաղորդագրություններից այն կողմ չի անցնում տեղեկությունը, փոխարենը PKK-ի դեմ տարվող ռազմական գործողություններից սկսել է ակտիվ խոսել և տեղեկատվություն տարածել վարչապետի աշխատակազմը:
Թուրքիայի վարչապետն ընտրել է ցանկալին իրականության տեղ ընդունելու և ներկայացնելու մեթոդը, որն ի դեպ բացառում էր Դավութօղլուն, նա ավելի իրատես էր և փորձում էր ավելի ռեալ մոտենալ հարցերին:
Կարեն Հովհաննիսյան