Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Հայաստանին մեղադրում է ահաբեկչական կառույցներին սատարելու մեջ:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը այսօր, հունիսի 3-ին, Ադրբեջան մեկնելուց առաջ, լրագրողների հետ հանդիպմանը մի քանի հայատարարություններ է կատարել:
«Անհրաժեշտ արձագանք կտրվի հետո, երբ ամբողջությամբ մասնագետները ուսումնասիրեն և գնահատեն այդ բանձևը: Թուրքիան և Գերմանիան երկու կարևոր դաշնակիցներ են, ոչ ոք չպետք է ակնկալի լիիրավ վատթարացում մեր հարաբերություններում , այս տեսակ մի որոշման պատճառով:
Բայց , միևնույն ժամանակ , սա չի նշանակում, որ Թուրքիան կարող է անտարբեր և լուռ մնալ, այդ բանաձևի դեմ մենք քայլ կանենք », - ասել է վարչապետ Բինալի Յըլդըրըմը :
Թուրքայի վարչապետ հավաստիացրել է, որ Թուրքիան կշարունակի իր հարաբերությունները իր դաշնակիցների ու բարեկամների հետ, անկախ նրանից, թե ինչ է կատարվում տվյալ պահին քաղաքական դաշտում:
Յըլդըրըմը իր խոսքում կոշտ է արտահայտվել Հայաստանի մասին: Նա մեղադրել է Թուրքիայի արևելյան հարևանին ահաբեկչությանը սատարելու մեջ՝ հիշեցնելով անցյալում տասնյակ թուրք դիվանագետների սպանությունը հայ ահաբեկչական խմբերի կողմից:
«Այսօր, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանը անուղղակիորեն սատարում է ահաբեկչական կազմակերպություններին: Այսօր միլիոնավոր հայեր վճարում են Հայաստանի ղեկավարության անհեռատես և անգիտակից քայելի համար, որի պատճառով հայտնվել են մեկուսացման, աղքատության և դժվարությունների մեջ : Հայաստանը պետք է այժմ հրաժարվի իր այդ դատարկ երազանքներից և սկսի աշխատել ի բարօրություն իր իսկ ժողովրդի՝ բարիդրացիական հարաբերություններ հաստատելով հարևանների հետ », - ասել է Թուրքիայի վարչապետը Ադրբեջան մեկնելուց առաջ:
Կարեն Հովհաննիսյան