Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրմը «թուրք-ռուսական նոր սիրավեպի» համար շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարին՝ հայտարարելով. «Թուրքիային և Ռուսաստանին Ադրբեջանն է հաշտեցրել»։ Անշուշտ, Հարավային Կովկասում թուրք-ռուսական ճգնաժամից ամենից շատը տուժում էր Ադրբեջանը, որն էլ ամեն կերպ պետք է փորձեր հաշտեցնել երկու երկրներին։
Հետևություն. թեև ռուս-թուրքական լարված հարաբերությունների ընթացքում Ադրբեջանը հրապարակայնորեն չի ձեռնարկվել որևէ միջոցառում՝ ուղղված Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, սակայն քաղաքական հետնաբեմում Ալիևը հավանաբար խորհուրդ է տվել մեծ եղբորն վերացական, ոչինչ չասող «ներողության ուղարկել» Մոսկվա ու գլուխն ազատել ռուսական դժգոհություններից, ինչի արդյունքում էլ, երևի թե, Անկարան Կրեմլին «kusura bakmayın» (թարգ.՝ не обижайтес) ասաց՝ մի կողմից ապտակելով իրեն մերժած ու հոգեվարքի մեջ հայտնված Արևմուտքին՝ ի դեմս ԵՄ-ի, մյուս կողմից՝ հեռանկարներ բացելով ռուս-թուրքական տնտեսական նոր ծրագրերի համար։
Աշոտ Մովսիսյան