Թուրքիայի խորհրդարանի խոսնակ է ընտրվել նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Նա առաջադրվել էր իշող ԱԶԿ-ի կողմից և խորհրդարանի նախագահ ընտրվեց միայն երրորդ փուլով: Ըստ ընթացակարգի , 600 տեղանոց խորհրդարնում նախագհի թեկանծուն պետք է ստանա առնվազն 400 ձայն, սակայն ինչպես հայտնի է ԱԶԿ-ն ունի 295 տեղ, իսկ ԱԶԿ-ի հետ դաշինք կազմած ազգայնական MHP-ն 49 տեղ:

 

Առաջին փուլում ստացել էր 335 ձայն , երկրորդ փուլում 331 ձայն, իսկ երրորդում՝ 336: Ըստ ընթացակարգի երրորդ փուլով անցնում է այն թեկնածուն ով ստանում է ձայների բացարձակ մեծամասնություն: Այսպիսով Թուրքիայի պատմության մեջ 66-րդ կառավարության վերջին վարչապետը փակ գաղտնի քվերակությամբ դարձավ նախագահական կառավարման համակարգին անցնող Թուրքիայի խորհրդարանի նախագահ: