Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնը վերջերս ստանձնած Մևլութ Չավուշօղլուն նախկին նախարար Ահմեդ Դավութօղլուից տարբերվում է նրանով, որ եթե Դավութօղլուն, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների և ընդհանրապես Հայոց ցեղասպանության վերաբերյալ, շատ հաճախ դեմքին տալիս էր բարյացկամ ու կեղծավոր ժպիտ և փորձում էր հնարավորինս շրջանցելով հարցերի սուր կողմերը տալ դիվանագիտական պատասխաններ՝ համեմված «կեղծ բարեկամի» դիմակներով, ապա Չավուշօղլուն միանգամայն խստորեն և անթաքույց կերպով քննադատում և սպառնալիքներ է տեղում հայկական կողմի ուղղությամբ...
Չավուշօղլուն այդպիսով նմանվում է ադրբեջանցի այն պաշտոնյաներին, որոնք, չցանկանալով հաշվի նստել դիմացինի ցանկությունների և կարծիքի հետ, փորձում են իրենց ուզած «արդարությունը» պարտադրել դիմացինին՝ հակառակ դեպքում սպառնալով տարատեսակ պատժամիջոցներով... Դե իսկ Հայոց ցեղասպանության հարցը պատմաբանների դատին թողնելը դա եղել է թուրքական դիվանագիտության ամենամեծ, միաժամանակ ամենաանհույս երազանքը, ինչպես ժամանակին երիտթուրքերի կողմից «Մեծ Թուրանի» ստեղծման գաղափարն էր...
Մուշեղ Խուդավերդյան